Մեր ժամանակներում անվտանգության իրազեկումը ամենապահանջվածներից է ՏՏ ոլորտում։ Ընկերությունները շատ լավ հասկանում են, որ դեպքերի մեծամասնությունը տեղի են ունենում աշխատակիցների իրազեկ չլինելու պատճառով և այդ ամենի հաղթահարման միակ ուղին արդյունավետ և մրցակցային վերապատրաստումներն են։ Այդ իսկ պատճառով «Կասպերսկի լաբորատորիա»-ն մեկնարկել է նոր Ավտոմատացված Անվտանգության Իրազեկման Հարթակ. լուծում, որը առաջնային ստեղծված է փոքր բիզնեսների համար, բայց նաև կարելի է օգտագործել մեծերի պարագայում։
Այս հարթակի հիմանկան կետերից մեկն այն է, որ աշխատակիցները պետք է միանան ուսումնական հարթակին, քանի որ ինֆրոմացիան միայն տեսական չէ, այլ անմիջական կապված է ամենօրյա աշխատանքի հետ։
«Կասպերսկի ավտոմատացված անվտանգության իրազեկման հարթակը»-ը (ԿԱԱԻՀ) նոր մոտեցում է ցուցաբերում օնլայն կրթական ծրագրերին։ Այն իր մեջ «կիբեր-հիգիենայի» հմտությունների ձևավորման կարևորագույն առաքելությունն է կրում։ ԿԱԱԻՀ-ն աջակցում է իրազեկման համագրոծակցության ճանապարհորդության յուրաքանչյուր քայլափոխին։ Հեշտացված կարգավորումներ, ավտոմատացված ուսումնական ուղի , պրակտիկ օրինակներ, հիմնված իրական դեպքերի վրա, որոնք ապահովում են բարձր էֆեկտիվություն մասնակիցների համար։ Ուսումնական սեսիաները բաղկացած են կարճ, հետաքրքիր և զանազան առաջադրանքներից։ Այստեղ կիառվում են միկրոուսուցման սկզբունքները, դասերի տևողությունը 1-5 րոպե է և յուրաքնաչյուր դաս պարունակում է կիբերանվտանգության մի նոր հմտություն։
Ի՞նչպես է այն աշխատում
«Կասպերսկի լաբորատորիա»-ն ԿԱԱԻՀ-ն ստեղծել է այնպես, որ այն տեղադրելու և կառավարելու գործընթացները բավականին դյուրին են նույնիսկ սկսնակ օգտատերերի համար։ Հարթակը ամբողջությամբ ավտոմատացված է և կարիք չկա, որ մենեջերը յուրաքանչյուր աշխատողի համար առանձին աշխատասեղան ստեղծի, առաջադրանքներ կցի և այլն։ Պարզապես պետք է ներբեռնել օգտատերերի ցանկը, բաժանել խմբերի, օգտագործելով պարզ կանոններ, և սկսել աշխատանքը։
Ի՞նչ է ներառում ուսումնական պլանը
Իրականում հարթակը ստեղծում է ուսումնական պլան, աշխատողների բոլոր խմբերի համար։ Յուրաքանչյուրը սովորում է իր հնարավորությունների, արագության և ծանրաբեռնվածության համապատասխան։ Ուսումնական դասերը ներառում են կիբեռանվտանգության բոլոր կետերը։ Այս պահին այն բաղկացած է յոթ գլխավոր թեմաներից և ևս չորսը սպասվում են այս տարի՝
- Վեբ կայքեր, հղումներ և համացանց
- Էլ. փոստի անվտանգություն և ֆիշինգի դեմ պաշտպանվածություն
- Գաղտնաբառեր և հաշիվներ
- Սոցիալական ցանցեր և մեսենջերներ
- Համակարգչային անվտանգություն
- Բջջային անվտանգություն
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Սոցիալական ինժեներիա
- Անձնական տեղեկատվություն և Ընդհանուր Տվյալների Պաշտպանության Կանոնակարգ (GDPR)
- Պաշտպանություն գրասենյակից դուրս
Հղումներ
- https://www.kaspersky.com/blog/k-asap/25411/
- https://www.kaspersky.com/small-to-medium-business-security/security-awareness-platform