​Ռուսական Cold River հաքերային խմբավորումը հարձակում է կատարել ԱՄՆ միջուկային լաբորատորիաների վրա

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

​Ինչպես հայտնում է անգլիական «Ռեուտերս» գործակալությունը՝ «Cold River» հաքերային խմբավորումը, որն ըստ կիբերանվտանգության փորձագետների ունի ռուսական արմատներ, հարձակման փորձ է կատարել ամերիկյան միջուկային լաբորատորիաների վրա։

Հաքերային խմբավորումը լաբորատորիաների համակարգչային ներքին ցանց ներխուժելու փորձը կատարել է անցած տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ միառժամանակ թիրախավորելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության վերահսկողության տակ գտնվող Նյու-Յորքի, Չիկագոյի և Կալիֆորնիայի ազգային լաբորատորիաները։

Համակարգչային փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ լաբորատորիայի աշխատակիցներին էլ. փոստի միջոցով ուղարկվել են հղումներ՝ ներքին համակարգերի կեղծ մուտքային էջերի վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով կորզել կարևոր նշանակություն ունեցող ինժեներների գաղտնաբառերը։

«Cold River» հաքերային խմբավորման հարձակման փորձը հայտնաբերվել և կասեցվել է, ինչպես և նախկինում հայտնաբերված այլ հաքերային հարձակման փորձերը, սակայն, որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ, ինձ մոտ առաջանում են հետևյալ հարցերը՝

Ի՞նչպես պաշտպանվել նմանատիպ հարձակումներից

Նմանատիպ հարձակումներ բացառելու, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով հարկավոր է ապահովել առնվազն հետևյալ պաշտպանական մեթոդները՝

Աղբյուրը

https://www.reuters.com/world/europe/russian-hackers-targeted-us-nuclear-scientists-2023-01-06/

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: