ՌԴ վարչապետը հաստատել է մեսենջերների օգտատերերին ստուգելու կանոնակարգը

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել՝ հեռախոսահամարի միջոցով մեսենջերների (messenger) օգտատերերի ինքնությունը պարզելու կանոնակարգի վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ: Գողացվել են 30 միլիոն Facebook օգտատերերի անձնական տվյալներ

Հրամանագիրը ստրոագրվել է հոկտեմբերի 27-ին և հրապարակվել իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Այն ուժի մեջ կմտնի 6 ամիս հետո:

Ըստ ստորագրված փաստաթղթի, մեսենջերի սեփականատերը (բջջային օպերատորների հետ նախապես կնքած պայմանագրի համաձայն) պարտավոր է հեռախոսահամարի միջոցով պարզել օգտատերերի ինքնությունը: Օգտատերերի ինքնությունը պարզելու գործընթացը կարող է ներառել կարճ հաղորդագրության միջոցով օգտատերերին փոխանցված հատուկ ծածկանիշի (pin) հաստատումը: Բջջային օպերատորներն իրենց հերթին պարտավոր են սեփական տվյալների բազայում պահպանել տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրերից (մեսենջեր) են օգտվում իրենց բաժանորդները:

Միևնույն ժամանակ, բջջային օպերատորները սեփական տվյալների բազայում պարտավոր են պահել մեսենջերների օգտատերերի անհատական նույնականացման համարանիշերը: Իսկ բաժանորդների ինքնությունը պարզելու յուրաքանչյուր գործընթաց պետք է իրականացվի առնվազն 20 րոպեի ընթացքում:

Մեսենջերների միջոցով անանուն հաղորդակցությունը իրավապահների համար դժվարություն է ստեղծում քննել որոշ հանցագործություններ: Կառավարության կողմից արված այս կարևոր քայլը կօգնի ապահով միջավայր ստեղծել ինչպես քաղաքացիների հաղորդակցության, այնպես էլ ողջ պետության համար:

— նշել է «Роскомнадзор»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը

Գործընթացի օգնությամբ նախատեսում է արգելել մեսենջերների օգտագործումն այն ՌԴ քաղաքացիների կողմից, ում տվյալները կբացակայեն բջջային օպերատորների տվյալների բազայում:

Եթե բաժանորդն ապագայում որոշում կայացնի հրաժարվել որևէ բջջային օպերատորի ծառայություններից, ապա տվյալ օպերատորը պարտավոր է զգուշացնել բաժանորդի կողմից գրանցված բոլոր մեսենջերի սեփականատերերին՝ մեսենջերների կողմից տվյալ բաժանորդին (օգտատեր) այլ բջջային օպերատորի միջոցով նույնականացնելու նապատակով:

Ըստ հրամանագրի, կանոնակարգին չհետևող մեսենջերների սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Կանոնակարգն ուժի մեջ է մտնելու 180 օրից:

Հղումներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: