Instagram սոցիալական ցանցում անվտանգ մնալու հիմնական դրույթներ

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Instagram սոցիալական ցանցում Սիլվա Հակոբյանի և Նազենի Հովհաննիսյանի պաշտոնական էջերի վրա կատարված վերջին հաջողված հարձակումները ևս մեկ անգամ վկայում են, որ տեղեկատվական անվտանգության կանոններին լուրջ չեն վերաբերվում նույնիսկ հայտնի աստղերը՝ չպաշտպանելով իրենց անունն ու հեղինակությունը:

Նկարը՝ igpasshack.com

Այսօր որոշեցի խոսել այս թեմայով, քանի որ մեզ հայտնի դեպքերի մեծ մասը տեղի են ունենում իրազեկման պակասի պատճառով: Եվ, ցավոք պետք է նշեմ, որ դիմողների մեծ մասը դպրոցականների ծնողներ են:

Ո՞րոնք են սոց. ցանցերում հաշիվները կոտրելու կամ վնաս պատճառելու նպատակները

Ի՞սկ որոնք են դրանց հիմնական վնասները

Ինչքան էլ զարմանալի թվա, բայց վերոնշյալ բոլոր պատճառներն էլ կարող էլ լուրջ հետևանքներ ունենալ: Օրինակ՝ որևէ աստղի կամ քաղաքական գործչի նկարներով բացվում է կեղծ էջ և նրա անունից նյութեր տարածում նրա ընկերներին և անծանոթներին, այն դեպքում, երբ մարդիկ տեղեկացված չեն հեղինակի կեղծ լինելու մասին: Արդյունքում տուժում է նրա անունն ու հեղինակությունը և, ցավալի է, որ այս դեպքում անձը չի կարողանում դիմել նույնիսկ ոստիկանության օգնությանը, քանի դեռ կեղծ էջի հեղինակը չի կատարել քրեորեն պատժելի արարք՝ ներառյալ կեղծ էջի միջոցով պոռնոգրաֆիկ նյութերի տարածումը կամ շորթումը: Երկրորդ խմբում հիմնականում հանդիպում են անփորձ պատանիներ և երիտասարդներ, ովքեր որևէ մեկին մերժել են սիրային հարցերում կամ նախկինում հարաբերություն են ունեցել որևէ մեկի հետ, ով մեկ օր որոշում է տարածել նրանց անձնական նկարներն ու վարկաբեկել մեկին: Երկրորդ խմբի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս խմբում հանդիպում են շատ տուժածներ կամ տուժածների ծնողներ, ովքեր պարզապես չեն դիմում ոստիկանության օգնությանը՝ վախենալով բարձրաձայնել խնդրի մասին կամ այդպես վարկաբեկել իրենց ընտանիքի հեղինակությունը շրջապատում:

Ընկերներիցս մեկից նամակ ստացա Instagram-ում, ով խնդրում էր անցնել նամակում նշված հղումով և քվեարկել իր ընկերոջ օգտին: Անծանոթ կայք էր, բայց ուզում էի անպայման օգնել ընկերոջս: Սկզբում ինչ-որ խնդրի պատճառով չէր ստացվում քվեարկել, և ընկերոջս հերդական խնդրանքով Instagram-ում անջատեցի հեռախոսահամարիս միջոցով գործողություններս հաստատող ֆունկցիան: Արդյունքում քվեարկեցի և այլևս չկարողացա մուտք գործել իմ էջ: Instagram-ին դիմելու բոլոր ջանքերս ապարդյուն էին, իսկ ոստիկանություն վախենում էի դիմել: Էջս կարողացա հետ բերել միայն դիմելով մասնագետների օգնությանը:

— պատմում է 16 ամյա Նելլին

Ի՞նչ է պետք իմանալ կայքում գրանցվելիս

Ի՞նչ կանոնների է պետք հետևել առօրյա գործածության ժամանակ

Նշում՝ հանդիպում են կողմնակի ծրագրեր, որոնք թույլ են տալիս հեշտությամբ նկարներ բեռնել Instagram սոց. ցանցից, այն դեպքում, երբ առանց ձեզ զգուշացնելու հավանություն են տալիս ձեզ անծանոթ մարդկանց նկարներին կամ հետևորդի հարցում ուղարկում անծանոթ օգտատերերին:

Կողմնակի ծրագրերի օրինակներ

Արտոնություններ ստացած կողմնակի ծրագրի օրինակ

Ի՞նչ է պետք անել խնդիրների առկայության ժամանակ

Մուտք գործելիս խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես փորձեք վերականգնել ձեր գաղտնաբառը՝ նշելով ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը:

Ամփոփում

Սոցիալական ցանցերում հաշվի հետ կապված որևէ լուրջ խնդիր նկատելիս խորհուրդ է տրվում առաջին հերդին դիմել կայքի ադմինիստրատիվ և տեխնիկական պատասխանատուներին՝ ինքնությունը հաստատոլու նպատակով ուղարկելով որևէ անձը հաստատող փաստաթղթի օրինակ (անձնագիր, վարորդական իրավունք և այլն): Ցավոք պետք է նշեմ, որ նման հեղինակավոր սոցիալական ցանցն այլևս լուրջ գործոններ չի կիրառում՝ օգնելու վերականգնել իր օգտատերերի հաշիվները՝ խնդիրների ամբողջ պատասխանատվությունը թողնելով ձեզ վրա: Այնպես որ, խորհուրդ է տրվում լուրջ վերաբերվել ձեր անձնական տվյալները պաշտպանությանը և դիմել տեղեկատվական անվտանգության մասնագետների օգնությանը՝ խնդիրները հարդելու կամ շրջանցելու նպատակով:

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: