Բիթքոյն վճարային տերմինալների տեխնիկական խնդիրների պատճառով հաքերներին հաջողվել է Կանադայի յոթ քաղաքներում տեղակայված 112 վճարային տերմինալներից վերջին տաս օրերի ընթացքում հափշտակել ավելի քան 195,000 Կանադական դոլար (մոտ 150,000 ԱՄՆ դոլար):
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Երևանի բնակիչը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերով ապրանքի հափշտակություն
Ըստ Տորոնտո քաղաքի ոստիկանության տարածած հայտարարության, հանցագործությունը կատարվել է չորս անձանց կողմից՝ օգտվելով վճարային տերմինալներում առկա տեխնիկական խնդիրներից (bug): Այդ կապակցությամբ ոստիկանությունը տարածել է մեղադրվող անձանց լուսանկարները՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
Ի՞նչպես է իրականացվել հաքերային հարձակումը
Տորոնտո քաղաքի ոստիկանությունը ներկայացրել է կատարված հանցագործության վերաբերյալ իրականացված նախաքննության մի քանի կարևոր փաստեր:
- Հանցագործությունն իրականացվել է «double-spend» հարձակման մեթոդի շնորհիվ:
- Հաքերները կանխիկացրել են գումարը և միևնույն ժամանակ հեռակա կարգով չեղարկել գործարքը, մինչ գործարքը կհաստատվեր պրոցեսինգային ընկերության կողմից:
- Հաքերներին հաջողվել է «սրբել» ընդհանուր հաշվով մոտ 150,000 ԱՄՆ դոլար:
Անվտանգության նկատառումներով, հավանաբար, ճիշտ կլինի ժամանակավորապես դաթարեցնել նույն մեխանիզմով աշխատող վճարային տերմինալների շահագործումն ամբողջ աշխարհում:
Հղումներ
- http://www.torontopolice.on.ca/newsreleases/43428
- https://ru.bitcoinwiki.org/wiki/Double-spending
- https://coinatmradar.com