Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ

mkrtich-khachatryan.jpg
Մկրտիչ Խաչատրյան
Փորձագետ, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ`Ի՞սկ ձեր երեխան պաշտպանված է վտանգավոր կայքերից

2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից գործարկվող «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ: ՀԿ-ի նախագահը նշել էր, որ dasaran.am-ն, ըստ էության, մշակում է ՀՀ բոլոր դպրոցական անչափահասների անձնական բազմատեսակ տվյալներ, սակայն հայտնի չեն դրանց մշակման շրջանակները: ՀԿ-ն կասկածներ էր հայտնել, որ www.dasaran.am-ի կողմից երեխաների անձնական տվյալների մշակումը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասինե ՀՀ օրենքով եւ ԵԽ 108 Կոնվենցիայով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին:

Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարցումներ են ուղարկվել մի շարք պետական ու հասարակական մարմինների, պարզելու՝ արդյոք վերջիններիս փոխանցվում են «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում մշակվող տվյալները:

Գործակալության իրականացրած վարույթի արդյունքում պարզվել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի. ապանձնավորված տվյալներ պարունակող վերլուծական նյութեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները, իսկ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը տրամադրվում են միայն Արցախի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները։

Ինչ վերաբերում է տվյալների մշակման մասին համաձայնություն ստանալու փաստին, ապա Գործակալությունը վարույթով անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար մի քանի հարցում է ուղարկել նաեւ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ին, արդյունքում վարույթի ընթացքում dasaran.am կայքում ավելացվել է «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» վերտառությամբ բաժինը, եւ մինչեւ վարույթով որոշում կայացնելը «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում տվյալների մշակումը համապատասխանեցվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչը կարելի է համարել վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից մեկը:

Վարույթով նաեւ հաստատվել է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար:

Գործակալության կողմից իրականացված ընտրանքային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» բաժինը ավելացվելուց հետո ներկայացվում է ինչպես կայքի նոր օգտատերերին, այնպես էլ կայքի արդեն գրանցված օգտատերերին՝ բաժինն ավելացնելուց հետո առաջին անգամ մուտք գործելիս:

Այպիսով, վարույթի արդյունքում Գործակալությունն արձանագրել է, որ «Դասարան» կրթական ծրագիրի շրջանակներում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Միաժամանակ, հաշվի առնելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը եւ ներկայացրած նյութերը, Գործակալությունը վարույթի արդյունքում պահանջել «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ից ապահովել dasaran.am կայքի օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման համար: Ի կարատրումն վերջինի՝ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն Գործակալությանն ուղղված գրությամբ հայտնել է, որ ապահովվել է dasaran.am կայքի բոլոր օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման վերաբերյալ, մասնավորապես՝ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականության» վերախմբագրման շրջանակում կայքում գրանցված բոլոր օգտատերերը եւ նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:

Վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից է նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Գործակալություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, քանի որ մի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ուշադության կենտրոնում էր պահել անձնական տվյալների պաշտպանության խնդիրը եւ ահազանգել Գործակալությանը, մյուս կողմից «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն, չսպասելով վարույթով որոշման կայացմանը, դեռեւս վարույթի ընթացքում կատարելագործել է անձնական տվյալների մշակման իր քաղաքականությունը եւ անձնական տվյալների մշակումը համապատասխանեցրել օրենքին:

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: