Սոցիալական ցանցերում մարդկանց կորած փաստաթղթեր հրապարակելու վատ սովորությունները

mkrtich-khachatryan.jpg
Մկրտիչ Խաչատրյան
Փորձագետ, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին՝ հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Երևանի բնակիչը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերով ապրանքի հափշտակություն

Հասկանալով նման արարքի դրական միտումը. այն է՝ օգնել մարդկանց գտնել իրենց կորած փաստաթղթերը, այնուամենայնիվ, կոչ ենք անում խուսափել նման եղանակով կորած փաստաթղթերը վերադարձնելուց, քանի որ այդպիսով համացանցում տարածվում են մարդու մասին այնպիսի և այնքան տվյալներ, որոնք թույլ են տալիս հեշտորեն նույնականացնել նրա անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով (օրինակ՝ ինքնության գողության համար (identity theft, кража личности)): Պետք է հիշել, որ այն, ինչ հրապարակվում է համացանցում, ըստ էության միշտ մնում է հասանելի:

Վերոնշյալ մտահոգությունը հաշվի առնելով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս այլ անձանց փաստաթղթեր գտնելու դեպքում դրանք հանձնել համապատասխան պետական մարմիններին, որոնք առավել օպերատիվ և անձնական կյանք նվազ ներխուժող կերպով կկազմակերպեն դրանց վերադարձը հասցեատիրոջը: Օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ գտնելու դեպքում հանձնեք այն մոտակա ոստիկանական բաժանմունք, վարորդական իրավունքը՝ ճանապարհային ոստիկանություն և այլն:

Եթե այնուամենայնիվ որեւէ պատճառով չունեք այլ տարբերակ, քան սոցիալական ցանցի օգնությանը դիմելը, ապա գտնված փաստաթղթերը հրապարակելիս փակեք բոլոր այն տվյալները, առանց որոնց միեւնույն է, հնարավոր է գտնել կորած փաստաթղթի տիրոջը: Իսկ փաստաթուղթը վերադարձնելուց հետո հեռացրեք հրապարակումը համացանցից:

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: