SnapChat նախագծի հեղինակները SnapLion գործիքի օգնությամբ «լրտեսել» են օգտատերերին

nvard-ohanyan.jpg
Նվարդ Օհանյան

Այսօր օգտատերերի անձնական տվյալների հրապարակման, հավաքագրման և տարածման աղմկահարույց դեպքերին կարելի է ավելացել «SnapChat» նախագծի հեղինակ «Snap» ընկերության անթույլատրելի արարքը, երբ ընկերության աշխատակիցները, օգտվելով ընկերության կողմից ստեղծված նոր գործիքների առավելություններից և համակարգի ներքին աշխատանքներին մուտք գործելու հնարավորությունից, սկսել են լրտեսել «SnapChat»-ի օգտատերերին:

Այս մասին փաստում են ինչպես «Snap»-ի երկու նախկին աշխատակիցների խոսքերը, այնպես էլ ընկերության էլ. համակարգերի քեշերում պահպանված նյութերն այն մասին, թե ինչպես են աշխատակիցները հատուկ համակարգի ներքին կարգավորումների համար ստեղծված գործիքներով մուտք գործել օգտատերերի անձնական տվյալների տիրույթ, ինպիսիքն են` գտնվելու վայրի մասին տեղեկություն, անձնական պահպանված «Snap»-եր, հեռախոսահամարներ, էլ. հասցեներ:

Նշում՝ «Snap»-երը նկարներ և կարճ վիդեոներ են, որոնք չպահպանելու դեպքում ջնջվում են՝ հրապարակելուց 24 ժամ անց:

Ներքին գործիքներից մեկը, համաձայն բազմաթիվ աղբյուրների, որն ունի օգտատերերի անձնական ինֆորմացիայի տիրույթ մուտք գործելու հնարավորություն կոչվում է «SnapLion»: Համաձայն երկու նախկին աշխատակիցների վկայությունների այդ գործիքի ստեղծման նախնական անհրաժեշտությունը եղել է իրավական նորմերին համապատասխանելը, օգտատերերի տվյալների հավաքագրման գործընթացում (օրինակ՝ դատարանի պահանջով կամ դատական ծանուցագրի համար): Սակայն այս գործիքի միջոցով աշխատակիցները մի քանի տարի շարունակ գրառել են բոլոր օգտատերերի անձնական տվյալներն ու ակտիվությունները:

«SnapChat»-ի 186 միլիոն օգտատերերը օգտագործում են հավելվածը կարճ վիդեոներ և նկարներ միմյանց ուղարկելու, զվարճանալու կամ զվարճացնելու համար, նույնիսկ չկասկածելով, որ իրենց կողմից փոխանցվող տեղեկատվությունը ամբողջությամբ հավաքագրվում և պահպանվում է:

Անձնական տվյալների պահպանման վերաբերյալ առաջին զգուշացումները սկսվել են դեռ 2014 թվականից, երբ ԱՄՆ Առևտրի Դաշնային Հանձնաժողովը (Federal Trade Commission) տուգանել է «SnapChat»-ին այն բանի համար, որ չի հայտարարել և տեղյակ պահել իր օգտատերերին անձնական տվյալների հավաքագրման փաստը:

Նշում՝ Ներկայումս «Snap»-ի [գաղտնիության քաղաքականության էջում](https://www.snap.com/en-US/privacy/privacy-policy/) ներկայացված է, թե ինչպես է ընկերությունը մշակում հավաքագրված տվյալները ըստ կատեգորիաների, ներառյալ՝ հեռախոսի համարները, տեղակայման մասին ինֆորմացիան, նամակագրությունը, թե ում հետ են խոսել և երբ, ինչպես նաև որոշ դեպքերում հավաքագրվում են պահպանված նկարներ և վիդեոներ:

«SnapLion» կոչված գործիքի օգտագործումը ընդունված արդյունաբերական ստանդարտ է ողջ տեխնոլոգիական աշխարհում, քանի որ հաճախ ընկերության մատուցած ծառայությունների համար կարևոր է օգտատերերի տվյալների պահպանումը: Նման գործիքների ստեղծումն ու օգտագործումն անհրաժեշտ է նաև օգտատերերի աջակցման, աշխատանքների կարգավորման համար: Բայց այն ինչ արել են «Snap»-ի աշխատակիցները եղել է հակաօրինական, քանի որ այն չի ունեցել որևէ իրավական հիմք և պարզապես եղել է լրտեսում:

Ընկերության նախկին գլխավոր անվտանգության մասնագետներից մեկը ի պատասխան հարցադրումների, թե երբ է տեղի ունեցել աշխատակիցների կողմից անձնական տվյալների լրտեսման չարաշահում, և արդյոք տեղի է ունեցել թե ոչ նա պարզապես ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, բայց կարծում է որը իրենց անվտանգության համակարգը ունեցել է բարձր ապահովության աստիճան:

«Snap»-ի վերջին տրամադրած տեղեկության համաձայն «SnapLion»-ի կիրառման նպատակը բոլորովին փոխվել է, այն ձեռք է բերել ավելի լայն գործառույթներ տարբեր ադմինիստրատիվ աշխատանքների իրականցման համար,օրինակ հարձակման ենթարկված հաշվի գաղտնաբառի վերականգնման համար և այլն:

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: