Ո՞ր մեսենջերներից է հարկավոր օգտվել անձնական հաղորդագրությունները կողմնակի անձանցից պաշտպանելու նպատակով: Եթե այս հարցը մտահոգում է ձեզ, ապա այս հոդվածը հենց ձեզ համար է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Samsung հեռախոսներում առկա հավելվածը գաղտնի կիսվում է Ձեր անձնական լուսանկարներով
Ռուսական Artezio ընկերությունը հրապարակել է անձնական օգտագործման համար նախատեսված ամենաանվտանգ մեսենջերների ցանկը:
Ուսումնասիրությունների շրջանակներում փորձարվել են ամենատարածված 20 մեսենջերները, ինչի արդյունքում փորձագետների կողմից ընտրվել են 8 հավելված, որոնք բարձր մակարդակով են ապահովում օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը:
Փորձարկումներն իրականացվել են ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված մոբայլ հավելվածների համար:
Ի՞նչ չափանիշներով են անցկացվել ուսումնասիրությունները
Հավելվածների ապահովության մակարդակները գնահատվել են անվտանգության և ապահովության 30 չափանիշներով, ներառյալ՝
- տվյալների գաղտնագրման ապահովություն
- անձնական տվյալների պաշտպանության մակարդակ
- անձնական տվյալների բացահայտման պատրաստվածություն
- էլեկտրոնային գրագրության (նամակագրության) պահպանման համակարգի ֆունկցիոնալություն
- երկփուլանի նույնականացում (two-factor authentication)
- տվյալների պատճենահանման ոչ ստանդարտ մեթոդների դեմ պաշտպանություն (screenshot-եր և այլն)
- էլեկտրոնային նամակագրության ինքնաոչնչացում, և այլն:
Ո՞րոնք են ամենաապահով մեսենջերները
1.Signal
2.Wickr
3.Telegram
4.Confide
5.Viber
6.Line
7.WhatsApp
8.iMessage
Այս տարվա ամենաապահով մեսենջերների ցանկը գլխավորում է Signal-ը, որը փորձագետների կողմից որակավորվել է որպես գաղտնի նամակագրության լավագույն մեսենջերը:
Signal մեսենջերի միակ բացասական կողմերն են ուղարկված նամակների ոչնչացման և էկրանը պատճենելու դեմ պաշտպանության ֆունկցիաների բացակայությունը:
— նշել են Artezio ընկերության փորձագետները:
Մինչդեռ համեմատության կարգով «Facebook Messenger» հավելվածը որակավորվել է որպես ամենավտանգավոր մեսենջերը: Հավելվածի ամենաբացասական կողմերից է համարվել օգտատերերի տվյալների պաշտպանության ցածր մակարդակը և ուղարկված նամակների ոչնչացման ֆունկցիայի բացակայությունը որոշ սարքավորումների վրա: