Apple ընկերությունը վերացրել է անցած շաբաթ իր FaceTime հավելվածում հայտնաբերված անվտանգության լուրջ խնդիրները, ինչի արդյունքում հնարավոր էր զանգահարել և լսել (գաղտնալսել) FaceTime հավելվածի ցանկացած օգտատիրոջ ձայնը, քանի դեռ վերջինս չի պատասխանել հեռախոսազանգին:
Մենք ներողություն ենք խնդրում այս խնդրից տուժած մեր հաճախորդներից և բոլոր նրանցից, ովքեր այս անվտանգության հարցի շուրջ մտահոգված են:
We sincerely apologize to our customers who were affected and all who were concerned about this security issue.
— նշված է Apple ընկերության հաղորդագրությունում:
Ի՞նչպես թարմացնել iOS օպերացիոն համակարգը
Եթե ցանկանում եք շարունակել FaceTime հավելվածով խմբակային զանգեր կատարել, ապա անհրաժեշտ է թարմացնել ձեր iOS օպերացիոն համակարգը՝ վերջին 12.1.4
տարբերակով:
- համոզվեք, որ ձեր սարքավորման (հեռախոս, պլանշետ) մարտկոցը լիցքավորված է առնվազն 50 տոկոսի չափով
- բացեք կարգավորումների բաժինը
- սեղմեք գլխավոր > ծրագիր > թարմացնել