2018 թ.-ին Կոլորադոյում բնակվող մի տղամարդու թվային դրամապանակից գողացվել էր $1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք Bitcoin (Բիթքոյն): Մոտ 3 տարի տևած հետաքննության արդյունքում հաջողվել է բացահայտել չարագործներին: Հանցագործությունն իրականացրել էին Մեծ Բրիտանիայում բնակվող երկու դեռահասներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Կանադացի հաքերներն ու բիթքոյն վճարային տերմինալների վտանգները Հայաստանում
Կիբերանվտանգության ոլորտում հայտնի «Krebs on Security» բլոգի հաղորդմամբ՝ տուժած Էնդրյու Շոբերը (Andrew Schober) դիմել է դատարան՝ դեռահասների ծնողներից պահանջելով վերադարձնել գողացված միջոցները (16.4552 BTC):
ԱՄՆ դատարանում քննվող գործի փաստաթղթերի համաձայն (.PDF)՝ հավանական չարագործներին գտնելու նպատակով տուժողը ամիսներ շարունակ խորհրդակցել է կրիպտո-արժույթների գծով փորձառու մասնագետների հետ, ինչի արդյունքում նա ծախսել է ևս $10 հազար ԱՄՆ դոլար: Արդյունքում մասնագետներին հաջողվել է պարզել, որ տուժած Էնդրյու Շոբերը համացանցից ներբեռնել է «Electrum Atom» անվանումով կրիպտո-դրամապանակ համարվող ծրագրային ապահովում, ինչի արդյունքում տուժածի միջոցները փոխանցվել է ոչ թե նրա կողմից նշված, այլ չարագործների կողմից փոխարինված կրիպտո-դրամապանակին(ներին):
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` PayPal ընկերությունը Մեծ Բրիտանիայում կրիպտովալյուտայի ծառայության մեկնարկ է տվել
Կարևոր է նշել նաև, որ տուժած Շոբերը նախկինում փորձել է կապ հաստատել դեռահասների ծնողների հետ՝ հուսալով խաղաղ պայմաններով վերադարձնել կորցրած միջոցները:
Ինչպես երևում է, Ձեր երեխան չարամիտ ծրագիր է օգտագործել, որպեսզի համացանցում գումար կորզի մարդկանցից: Հավանաբար Ձեր որդին անվնաս խաղ է փորձել խաղալ, բայց այդ խաղը շատ լուրջ դեր է ունեցել իմ կյանքում:
— ասվում է Շոբերի նամակում:
Այս պատմությունում հետաքրքիր է նաև այն փաստը, որ դեռահասների ծնողները չեն հերքում (.PDF) իրենց երեխաների կողմից կատարված հանցագործությունը: Սակայն հավելում են, որ դատարան հայց ներկայացնելու ժամկետը վաղուց լրացել է, և ոչ ոգ իրավունք չունի նրանցից հետ պահանջել կորցրած միջոցները: Ամփոփում
Վերջին մեկ տարվա ընթացքում կրիպտո-դրամապանակների կողոպուտի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: Այդպիսի մի դեպքի շրջանակներում, 2020թ.-ի նոյեմբերին Կալիֆորնիայի դատարանը որոշում կայացրեց մերժել հայցվորի (տուժողի) դիմումը հետ վերադարձնել կորցրած միջոցները, ում SIM քարտը կեղծելու արդյունքում հաքերներին հաջողվել էր նրանից կորզել մոտ $200 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք կրիպտո-արժույթ:
Հուսանք Շոբերը ավելի հաջողակ կգտնվի և կկարողանա հաղթել այս դատական գործը: