Որքանով է անվտանգ ձեր բիզնեսը

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Անցյալ տարի Microsoft ընկերությունը 26 միլիարդ դոլարով ձեռք բերեց LinkedIn սոցիալական ցանցը՝ լրացնելով տեխնոլոգիական գիգանտերի խոշորագույն ձեռքբերումների ցանկը:

Սակայն քչերը գիտեն, որ բիզնեսի արժեքի գնահատման փուլում կարևորվում են այնպիսի փաստեր, ինչպիսին է, օրինակ միլիոնավոր գաղտնաբառերի արտահոսքի պատճառով ներկայացված դատական հայցն ընդդեմ LinkedIn ընկերությանը, ըստ որի՝ ընկերությունը պարտավոր է տուժածին փողհատուցել 5 միլիոն դոլար:

Yahoo-ի մոտ 3 միլիարդ օգտատերերի գաղտնաբառերի արտահոսքի վերաբերյալ բացահայտումը հնարավոր է ազդեցիք դեր խաղաց ընկերության այն կարևոր փուլում, երբ Verizon ընկերությունը ձեռք բերեց Yahoo-ն մոտ 4.8 միլիարդ դոլարով:

Այնպես որ, շատ կարևոր է հասկանալ ինչպիսի ռիսկեր կարող են հանդիպել ձեր բիզնեսում և նախապատրաստվել դրանց:

Վիճակագրությունն ամբողջ աշխարհում

Տվյալների արտահոսք (դոլարով հաշված)

Վնասակար ծրագրեր և հարձակումներ (տոկոսով հաշված)

Կիբերանվտանգության ծախսերը (դոլարով հաշված)

Կա՞ն արդյոք ձեր բիզնեսի հետ ասոցացվող խոցելիություններ, սպառնալիքներ կամ հավանական ռիսկեր

Այսպիսով, այսօր ուրախ եմ ներկայացնել մեր նոր նախագիծը, որը նպատակ ունի բարձրացնելու աշխարհի բոլոր ամպային ծառայությունների, անձնական և կորպորատիվ վեբկայքերի անվտանգության մակարդակը՝ մատուցելով պրոֆեսիոնալ ռիսկերի և համապատասխանության ստուգումներ, որոնք կազմված են լավագույն փորձի հիման վրա:

ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ® Վեբ հավելվածների համապատասխանության և ռիսկերի կառավարման համակարգը պրոֆեսիոնալ անվտանգության լուծում է, ինչը թույլ է տալիս որոշել օնլայն բիզնեսում առկա պոտենցիալ ռիսկերի կարևորությունը: Այնուհետև դուք կարող եք որոշում կայացնել որոշակի ռիսկեր ընդունելու հարցում կամ կանխել դրանք՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Զարգացնում ե՞ք ձեր բիզնեսը: Նախ գնահատեք ռիսկերը:

Այսօր աշխարհում կան մոտ 2 միլիարդ ակտիվ վեբ-կայքեր, որոնցից մոտ 1 միլիոնը հաջողված հարձակման թիրախ են դառնում ամեն տարի: Այսպիսով, ցանկացած օնլայն բիզնեսում հանդիպում են տարբեր ռիսկեր, որոնք կարող են սպառնալ ձեր բիզնեսի հաջողությանը: Կարևոր չէ` փոքր բիզնես եք ծավալում, թե խոշոր արտադրություն ունեք, հաջողված կիբեր հարձակումը կարող է մեծ վնաս հասցնել ձեր բիզնեսի հեղինակությանը և սպառողների վստահության անկման պատճառ դառնալ:

Որքան գաղտնի լինի տվյալների բազայում պահվող տեղեկատվությունը, այնքան կգրավի հաքերներին, ովքեր կարող են օգտագործել կամ վաճառել անձնական և ֆինանսական գաղտնի տվյալները: Արդյունքում, դա կարող է հաճախորդների և վաճառքի կորստի հանգեցնել՝ նպաստելով շահույթի անկմանը:

Բիզնես ռիսկերի հայտնաբերում և կառավարում

Ռիսկերի գնահատումը թույլ է տալիս հայտնաբերել պոտենցիալ վտանգների աստիճանը ձեր օնլայն բիզնեսում: Եվ ինչպես արդեն ասացի, դուք կարող եք որոշում կայացնել որոշակի ռիսկեր ընդունելու հարցում կամ կանխել դրանք՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով: Այնպես որ, ռիսկերի կառավարումը պետք է լինի բիզնեսի ստրատեգիկ կառավարման կիզակետում, քանի որ այն օգնում է բացահայտել և նախապես լուծել ձեր բիզնեսում առկա հնարավոր ռիսկերը՝ բարձրացնելով բիզնեսի հաջողության հավանականությունը:

Վեբկայքերը ստուգվում և որակավորվում են, թե դրանք որքանով են ապահով կիբեր ռիսկերից, որոնք կարող են վնասել ձեր բիզնեսի հեղինակությանը: Բացարձակ անվտանգ է համարվում այն վեբկայքը, որն ապահով է վնասակար ծրագրերից, չունի խոցելիություններ կամ միջադեպեր, և կոդավորում է բոլոր առցանց փոխանցումները՝ պաշտպանելով ձեր անձնական, ֆինանսական գաղտնի տեղեկատվությունը:

Ցանկացած ռիսկ գնահատվում է մեկից տաս սանդղակով: Տաս գնահատական ստացած ռիսկը պարտավոր է բարձր կարևորություն ստանալ ընկերության կողմից, այն դեպքում, երբ մեկ գնահատականը համարվում է քիչ կարևոր: Եզրակացությունը թույլ է տալիս պատկերավոր դարձնել ռիսկերն ու դրանց կապը միմյանց նկատմամբ, գնահատել դրանց մակարդակը և նախապես պլանավորել, թե ինչպիսի վերահսկողություն է պետք իրականացնել ռիսկերը նվազեցնելու համար:

Վեբկայքերի վրա կատարված հարձակումների ամենատարածված պատճառը դրանց չթարմացվող ծրագրերն են:

Ռիսկերի կարևորության աստիճանի որոշումը թույլ է տալիս կարևոր ռիսկերի վրա ծախսել ձեր ժամանակն ու գումարները՝ նախագծելով համապատասխան կանոնակարգեր սպառնալիքներին դիմագրավելու նպատակով:

Հղումներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: