«Մեկ զանգ» կոչվող խարդախություն և թե ինչպես պաշտպանվել դրանից

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Հայաստանը այն կենտ երկրներից է, որտեղ դեռ կարելի է հանդիպել կարճ զանգ թողելու (այսպես կոչված «ծնգացնելու») սովորությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Անվճար WiFi կապի թաքնված վտանգները

Միգուցե Ձեզ ծանոթ մարդկանց և մտերիմներից ստացված կարճ զանգերին հետադարձ զանգ կատարելը անհրաժեշտություն է շատ դեպքերում, սակայն խորհուրդ է տրվում զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին պատասխանելուց՝ բջջային խարդախությունից պաշտպանվելու համար:

Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:

Բջջային խարդախության տարբեր փորձեր Հայաստանում պարբերաբար են նկատվում: Հատկապես վերջին օրերի ընթացքում, երբ Բոսնիա և Հերցոգովինա քաղաքից բազմաթիվ տարօրինակ զանգեր են ուղվել Հայաստանում բջջային կապի բազմաթիվ բաժանորդների՝ ակնկալելով գումար գանձել հետադարձ զանգ կատարած միամիտ բաժանորդների հաշվեկշիռներից:

Բարեբախտաբար շատ բաժանորդներ չեն հասցրել պատասխանել «անծանոթ» զանգերին և զանգվածային իրազեկման արդյունքում հնարավոր դարձավ խուսափել խոշոր դրամական կորուստներից:

Տարօրինակ զանգերի վերաբերյալ Հայաստանի բջջային կապի օպերատորները նույնպես զգուշացնում են չպատասխանել և առավել ևս հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:

Հարգելի բաժանորդներ,

Մեր ընկերությունը տեղյակ է, որ մի շարք բաժանորդներ ստացել են զանգեր +38765744399 հեռախոսահամարից: Մեր կողմից կատարվել է ուսումնասիրություն և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Խնդրում ենք հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:

Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր անծանոթ միջազգային համարներին հետադարձ զանգ կատերելիս:

— նշված է ԱրմենՏել ընկերության հայտարարությունում

Որպես կանոն, նման խարդախությունները իրագործվում են հետևյալ մեթոդներով՝

Ընդհանուր խորհուրդներ բջջային կապի բաժանորդներին

Հղումներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: