Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրջորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության վրա ակնկալվող կիբերհարձակման հնարավորությունները՝ ի պատասխան Անգլիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության գնդապետ Սերգեյ Սկիպտալի և նրա աղջկա վրա իրականացված սպանության միջադեպին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը (Theresa May) ՌԴ-ից բացատրություն է պահանջում, թե ինչպես կարող էր ռուսական արտադրության քիմիական զենքը հայտնվել Մեծ Բրիտանիայի տարածքում:
Մեյն ընդհամենը 24 ժամ է տվել՝ միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար, այլապես խոստացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել, ներառյալ կիբերհարձակումներ Կրեմլի ուղությամբ:
Եթե բավարար պատասխաններ չստացվեն, ապա կեզրակացնենք, որ Մեծ Բրիտանիայի վրա ապօրինի կերպով ուժ է կիրառվել Ռուսաստանի պետության կողմից:
Should there be no credible response, we will conclude that this action amounts to an unlawful use of force by the Russian state against the United Kingdom.
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի ուշ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, ըստ որի՝ նրանք հրաժարվում են պատասխանել Թերեզա Մեյի պահանջներին:
Վերջնաժամկետ տալու կամ պահանջներ ներկայացնելու փոխարեն Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի լավ է բարելավի միջազգային պարտավորությունները, այս դեպքում՝ քիմիական զենքի կոնվենցիան:
Before giving an ultimatum and demanding that the UK government be informed within 24 hours, they should better honour their international obligations, in this case the Chemical Weapons Convention.
— նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Այս պահին կիբերհարձակման ծրագիր է մշակվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, ինչը թույլ կտա հարձակում իրականացնել ինչպես Կրեմլի համակարգչային ցանցի, այնպես էլ այն լրատվական կայքերի վրա, որոնք, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության, ստում են: