Աշխարհում ամենաճանաչված և միևնույն ժամանակ շատերիս կողմից շատ սիրված LastPass գաղտնաբառերի անվճար պահոցը վերջին վեց ամսում տվյալների արտահոսքի երկրորդ դեպքն է գրանցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Գաղտնաբառերը ճիշտ պահպանելու ընդհանուր դրույթներ
LastPass ընկերության խոսքերով այս միջադեպի պատճառը տվյալների արտահոսքի նախորդ դեպքն է, ինչի շնորհիվ անանուն հաքերային խմբավորմանը հաջողվել է կոտրել ընկերության ամպային պահոցը։
Հիշեցնեմ, որ այս տարվա օգոստոսին LastPass ընկերության աշխատակիցները ծրագրային մշակման համար նախատեսված սերվերներում անսովոր ակտիվություն էին նկատել, բայց հանրությանը հավաստիացնում էին, որ հաքերային հարձակման արդյունքում հաքերներին հաջողվել է կորզել միայն ծրագրային ապահովման բաց կոդը, իսկ հաճախորդների գաղտնի տեղեկատվության վերաբերյալ ոչինչ չի ստացվել կորզել։
Ընկերությունը հավելել է նաև, որ օգոստոս ամսվա միջադեպից հետո կատարված թվային ուսումնասիրությունները թույլ են տվել պնդել, որ ծրագրային ապահովման բաց կոդին հասանելիություն ստացած անձանց չի հաջողվել որևէ փոփոխություն կատարել դրանում կամ ավելացնել որևէ վնասակար ֆունկցիա։
Ի՞նչպես պաշտպանեք Ձեր անձնական տվյալները
Եթե օգտվում եք LastPass գաղտաբառերի պահոցից, խորհուրդ է տրվում կատարել հետևյալ քայլերը՝
- անհապաղ փոխեք Ձեր գլխավոր գաղտնաբառը
- անմիջապես ակտիվացրեք երկփուլային նույնականացման ֆունկցիան
- պարբերաբար ստուգեք Ձեր գաղտնաբառերը, որոնք տուժել են տարբեր արտահոսքերի արդյունքում:
Հղումներ
- https://blog.lastpass.com/2022/11/notice-of-recent-security-incident
- https://support.lastpass.com/help/change-your-master-password-lp020001
- https://www.lastpass.com/solutions/authentication/two-factor-authentication