Կոտրում ենք շրջակա մարդկանց հաշիվները՝ զբոսնելով հանրային վայրերում

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Pwnie Express ընկերությունը հրապարակել է ոլորտի ուսումնասիրության իր տարեկան զեկույցը: Ընկերությունը զեկույցը վերնագրել է «Internet of Evil Things» (Չարամիտ Սարքավորումների Համացանց)՝ ներկայացնելով ոլորտում առկա լուծումների վերաբերյալ վերլուծություն, ինչը նպատակ ունի բարձրացնելու ՏՏ մասնագետների իրազեկման մակարդակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Անվճար WiFi կապի թաքնված վտանգները

Ըստ Pwnie Express ընկերության հետազոտությունների՝

Պաշտպանեք Ձեզ Համացանցի Չարամիտ Սարքավորումներից

Անջատեք Ձեր WiFi կապը

Անջատեք Ձեր Wi-Fi սարքավորումները, երբ չեք օգտվում դրանցից (հատկապես հանգստյան օրերին): Սա ոչ միայն կխնայի Ձեր սարքավորման էլեկտրոէներգիան, այլև կնվազեցնի հաքերային հարձակումների վտանգը:

Անջատեք անպետք հնարավորությունները

Անջատեք Ձեր աշխատավայրում օգտագործվող թվային սարքերի բոլոր այն հնարավորությունները (features), որոնցից չեք օգտվում: Այլ բառերով ասած, փակեք բոլոր «դռները» և բացեք միայն այն, որից օգտվում եք:

Նշում՝ մինչ որևէ թվային սարքավորում աշխատավայրում միացնելը, հարկավոր է ամբողջական ուսումնասիրել այն, և հարկ եղած դեպքում կապվել պատասխանատու մասնագետների հետ և խնդրել անջատել անպետք ֆունկցիաները:

Փոխեք Ձեր գաղտնաբառերը

Երբեք մի օգտագործեք թվային սարքավորումներ, եթե դրանցում առկան են գործարանային (default) գաղտնաբառեր: Հարկավոր է փոխել բոլոր գործարանային գաղնտաբառերը՝ ընտրելով միմիայն անվտանգ գաղտնաբառեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Գաղտնաբառերը ճիշտ պահպանելու ընդհանուր դրույթներ

Ուսումնասիրեք Ձեր գնած սարքավորումը

Մինչ որևէ թվային սարքավորում կամ ծրագրային ապահովում գնելը, հարկ է ուսումնասիրել այն: Հարկավոր է նաև վստահ լինել, որ գիտեք, թե ինչպես է պետք պարբերաբար թարմացնել Ձեր թվային սարքավորումների ծրագրային մասը:

Նշում՝ օգտվեք այնպիսի սարքավորումներից և ծրագրային ապահովություններից, որոնք պարբերաբար տեղեկացնում են հասանելի ծրագրային թարմացումների մասին և ծրագրային ապահովման թարմացումները հեշտ է կազմակերպված:

Վստահեք, բայց ստուգեք ցանկացած սարքավորում

Զգուշացեք այն ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներից, որոնց ծրագրերում հաճախակի են հանդիպում անվտանգության խնդիրներ: Ընկերություններում ցանցային անվտանգության ամենատարածված վտանգներից է օգտագործվող թվային սարքավորումների բացահայտումը (ներառյալ՝ WiFi սարքավորումները), քանի որ հայտնաբերված սարքավորման հատկորոշիչներով (արտադրող ընկերություն, թողարկման համար և այլն) կարող ես համացանցում հեշտությամբ ուսումնասիրել տվյալ սարքավորման անվտանգության խնդիրները:

Հղումներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: