Գողացվել են 50 միլիոն Facebook օգտատերերի անձնական տվյալներ

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Facebook սոց. ցանցի բազմաթիվ օգտատերեր լրջորեն մտածում են իրենց հաշիվները վերջնականապես ջնջելու մասին: Օգտատերերի որոշումը պայմանավորված է նրանով, որ սոց. ցանցը չի կարողանում պատշաչ կերպով ապահովել նրանց անձնական տվյալների գաղտնիությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Կարո՞ղ եք գուշակել ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում

Խնդիրը նոր չէ, և նախկինում ձեզ հետ կիսվել եմ իմ անձնական փորձով, թե ինչպես են սոց. ցանցում արված գրառումները, մեկնաբանությունները կամ ուղարկված անձնական նամակներն օգտագործում նախագահական ընտրություններում՝ նախագահի որևէ թեկնածուի ընտրվելու հավանականությունը գուշակելու նպատակով:

Սակայն այս խնդիրի մասին մեծ աղմուկ բարձրացավ միայն այն ժամանակ, երբ մոտ 50 միլիոն Facebook օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին սկսեցին խոսել այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ամերիկյան Forbes ամսագիրը և բրիտանական հեղինակավոր Independent պարբերականը: Այս անգամ անձնական տվյալներն օգտագործվել էին 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ՝ հօգուտ Դոնալդ Թրամփի քարոզչություն ծավալելու համար:

Facebook-ը գումար է վաստակում՝ վաճառելով միլիոնավոր մարդկանց անձնական կյանքի գաղտնի մանրամասներ: Շատ ավելի լուրջ մանրամասներ, քան դուք թողնում եք գրառումների տեսքով: Նրանք զոհ չեն, այլ՝ հանցակիցներ:


Facebook makes their money by exploiting and selling intimate details about the private lives of millions, far beyond the scant details you voluntarily post. They are not victims. They are accomplices.


— նշված է Էդվարդ Սնոուդենի հայտարարությունում

Միջազգային սկանդալի պատճառով Facebook ընկերությունն արդեն հասցրել է կորցնել մոտ 50 միլիարդ դոլար և անհապաղ սկսել ներքին հետաքննություն՝ միջադեպի վերաբերյալ մանրամասներ պարզելու նպատակով:

Մենք պատասխանատու ենք ձեր տվյալների պաշտպանության համար և եթե թերանում ենք՝ ուրեմն արժանի չենք ծառայելու ձեզ: Փորձում էի պարզել խնդրի իրական պատճառը և երաշխավորել, որ նման խնդիր այլևս չի կրկնվի: Բարեբախտաբար կարևոր միջոցներ դեռ տարիներ առաջ ենք կիրառել՝ նմանատիպ խնդիրներ ապագայում շրջանցելու նպատակով: Սակայն մենք էլ ենք սխալներ գործում և դեռ շատ անելիքներ ունենք:


We have a responsibility to protect your data, and if we can't then we don't deserve to serve you. I've been working to understand exactly what happened and how to make sure this doesn't happen again. The good news is that the most important actions to prevent this from happening again today we have already taken years ago. But we also made mistakes, there's more to do, and we need to step up and do it.


— նշված է Մարկ Ցուկերբերգի հաղորդագրությունում

Ի՞նչ է պարզվել նախաքննության ընթացքում

Հասկանալով հարցի լրջությունը, Ցուկերբերգը հայտարարել է, թե նման խնդիրներ այլևս չեն կրկնվի: Նրա պնդմամբ՝ սոցիալական ցանցում սպասվում են անվտանգության կանոնների լուրջ փոփոխություններ, և, ինչպես օգտատերերին կտրվի հնարավորություն հեշտությամբ արգելափակել իրենց տվյալների հասանելիությունը կողմնակի հավելվածների համար, այնպես էլ սոց. ցանցի կողմից խիստ վերահսկողություն կսահմանվի կողմնակի հավելվածների նկատմամբ:

Ի՞նչպես սահմանափակել կողմնակի հավելվածները

Խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այն կողմնակի հավելվածները, որոնք կցված են ձեր հաշվին և հնարավորություն ունեն տարբեր տեսակի տեղեկատվություն հավաքագրել ձեր մասին:

Կողմնակի հավելվածները սահմանափակելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

facebook-remove-unused-apps.jpg

Կողմնակի ծրագրերը հեռացնելու օրինակ

Հարկավոր է նաև կարգավորել այն հավելյալ տեղեկատվությունը, որը կարող է հասանելի դառնալ կողմնակի հավելվածներին:

Կարգավորումների համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

facebook-control-app-used-information.jpg

Կողմնակի ծրագրերի կողմից հասանելի տեղեկատվությունը սահմանափակելու օրինակ

Եթե ծրագրավորող չեք կամ պարզապես չեք օգտվում Facebook հարթակից, ապա խորհուրդ է տրվում նաև կատարել հետևյալ կարգավորումը՝

facebook-disable-platform.png

Կողմնակի ծրագրերի կողմից հասանելի տեղեկատվությունը սահմանափակելու օրինակ

Ի՞նչպես ջնջել սեփական հաշիվը սոց. ցանցում

Տարօրինակ է, բայց գլխավոր մենյուի մեջ կամ հաշվի կարգավորումների բաժնում ներառված չէ սեփական հաշիվը ջնջելու ֆունկցիան: Նման ֆունկցիայից օգտվելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով:

Նշում՝ անձնական հաշիվը ջնջելուց առաջ համոզվեք, որ նախապես ներբեռնել եք ձեր անձնական տվյալները:

Ամփոփում

Դեռ պարզ չէ, թե միջազգային սկանդալից հետո ինչ ճակատագիր կունենա սոցիալական ցանցը, քանի որ Ցուկերբերգի կողքին չեն նույնիսկ նրա նախկին գործընկերները: Սակայն կա մի պարզ ճշմարտություն. ինչքան էլ փորձեն թաքցնել, բոլոր սոցիալական ցանցերն ու խոշոր տվյալների հետ աշխատող ընկերություններն էլ պետական ուժային կառույցների են ենթարկվում: Իսկ ովքեր ընդիմանում են, բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում:

Հղումներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: