Samsung ընկերության սմարթֆոններն օրեցօր մեծ թափ են հավաքում՝ գրավելով սմարթֆոնների համաշխարհային շուկայի ավելի քան 30 տոկոսը: Սա ահռելի պատասխանատվություն է, քանի որ ընկերության արտադրանքում առկա ցանկացած խնդրից (խոցելիություն) կարող են տուժել մեծ թվով մարդկանց անձնական տվյալներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Facebook-ը գրառել է Android հեռախոսներից կատարված զանգերը
Samsung ընկերության սմարթֆոնների բազմաթիվ օգտատերերի համար գիշերային մղձավանջ է դարձել ծրագրային ապահովման այդպիսի մի խնդիր, ինչի արդյունքում օգտատերերի կոնտակտներին են ուղարկվել հեռախոսից պատահական կարգով (random) ընտրված անձնական լուսանկարներ:
Մենք տեղյակ ենք գանգատների մասին և մեր տեխնիկական թիմը զբաղվում է այդ խնդրով: Տուժած հաճախորդներին հորդորում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 1-800-SAMSUNG:
We are aware of the reports regarding this matter and our technical teams are looking into it. Concerned customers are encouraged to contact us directly at 1-800-SAMSUNG.
— նշված է Samsung ընկերության հաղորդագրությունում
Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրն առկա է ընկերության Samsung Messages հավելվածում: Այն գործում է ընկերության գրեթե բոլոր սմարթֆոններում որպես կարճ հաղորդագրությունների (SMS/MMS) հիմնական ծրագրային ապահովում:
Միջադեպից տուժած օգտատերի մեծ մասն օգտվում են T-Mobile բջջային կապից: Սակայն T-Mobile ընկերությունն ավելի ուշ հայտարարել է, որ նշված խնդիրը նրանց հետ որևէ առնչություն չունի:
Այս միջադեպի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուղարկված հաղորդագրությունները հնարավոր չէ տեսնել նամակագրության արխիվում:
Ի՞նչպես շրջանցել խնդիրը
- Samsung Messages փոխարինել Android Messages կամ Facebook Messenger ավելի անվտանգ հավելվածով:
- Samsung Messages հավելվածի թույլատվությունների բաժնից արգելել ֆայլերը կարդալու իրավունքը (նշված է պատկերում):
Հղումներ
- https://www.reddit.com/r/GalaxyS9/comments/8u36jz/my_s9_sent_my_entire_photo_gallery_to_my/
- https://us.community.samsung.com/t5/Galaxy-S9-Questions-and-Answers/Samsung-Messages-Bugs-With-the-RCS-Advanced-Messg-Update-on-T-Mo/td-p/350134