Facebook-ը գրառել է Android հեռախոսներից կատարված զանգերը

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Եթե Android օպերացիոն համակարգի վաղ թողարկումներով օգտվել եք Facebook սոց. ցանցի հավելվածներից, ապա, ամենայն հավանականությամբ, սոց. ցանցի կողմից նախկինում գրառվել են ձեր հեռախոսազանգերն ու անձնական հաղորդագրությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Կարո՞ղ եք գուշակել ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում

Facebook սոց. ցանցի 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների «արտահոսքի» պատճառով շատերն անհապաղ ջնջեցին իրենց անձնական էջերն ու հաշիվները՝ նոր թափ հաղորդելով «#deletefacebook» անվանումը ստացած շարժմանը:

Շատերի համար բավական հեշտ է սեղմել «ջնջել» կոճակը: Սակայն ձեզնից շատ շատերը սոց. ցանցից օգտվում են տարիներ շարունակ, և, հասկանալով խնդրի կարևորությունը, ևս մեկ անգամ հորդորում ենք ներբեռնել անձնական տվյալները, նախքան որևէ վերջնական որոշում կայացնելը:

Ի՞նչ է պարունակում անձնական տվյալների արխիվը

Անձնական տվյալների արխիվը, սովորաբար, պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

Տարօրինակ զուգադիպությամբ հարյուրավոր օգտատերեր վերջերս նկատել են, որ նշված տեղեկատվությունը պարունակում է նաև իրենց հեռախոսազանգերն ու անձնական նամակագրությունը:

Օհ, ջնջված Facebook-իս արխիվը պարունակում է տեղեկատվություն վերջին մեկ տարվա ընթացքում իմ կատարած յուրաքանչյուր զանգի և հաղորդագրության մասին: Սարսափելի է:


Oh wow my deleted Facebook Zip file contains info on every single phone cellphone call and text I made for about a year- cool totally not creepy.


— նշված է ամերիկյան գրող Մեթ Ջոնսոնի հաղորդագրությունում

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրը առկա է Android օպերացիոն համակարգի Jelly Bean (v4.1) և առավել վաղ թողարկումներում: Այսինքն, եթե նախկինում Android օպերացիոն համակարգի վրա տեղադրել եք Facebook հավելվածը և թույլ տվել կարդալ ձեր հեռախոսի կոնտակտները, ապա հավելվածն ինքնաբերաբար հնարավորություն է ստացել գրառելու նաև ձեր հեռախոսազանգերն ու նամակագրությունը: Օպերացիոն համակարգի հաջորդ թողարկումներում անվտանգության խնդիրը հեռացվել է, սակայն դա ոչնչով չի օգնի ձեզ, եթե ձեր հեռախոսում արդեն տեղադրված է Facebook հավելվածը:

Հավանաբար, սեփական արխիվներում կնկատեք նաև ձեր հեռախոսահամարների ամբողջական ցուցակը: Սակայն հարկ եմ համարում տեղեկացնել ձեզ, որ նշված տեղեկատվությունը սոց. ցանցին փոխանցվում է ձեր իսկ ձեռքով: Սոց. ցանցի հավելվածները պարբերաբար թույլտվություն են «խնդրում» հավաքագրելու տեղեկություն ձեր հեռախոսահամարների մասին՝ պատճառաբանելով, թե դա հնարավորություն կտա հեշտությամբ գտնել ձեր ծանոթներին սոց. ցանցում: Բայց սա ընդամենը խորամանկ քայլ է՝ կորզելու հնարավորինս շատ տեղեկություններ ձեր և ձեր մտերիմների վերաբերյալ:

Ի՞նչպես ջնջել հեռախոսահամարների ցանկը սոց. ցանցից

Facebook սոց. ցանցի կողմից հավաքագրված հեռախոսահամարների ցանկը կարելի է ջնջել հետևյալ ճանապարհներով՝

Ի՞նչպես արգելել հավաքագրել ձեր հեռախոսահամարները

Եթե այլևս չեք ցանկանում, որպեսզի սոց. ցանցը հավաքագրի (վերբեռնի) ձեր հեռախոսահամարները, ապա տվյալ ֆունկցիան հարկավոր է անջատել բոլոր այն թվային սարքավորումներում, որոնց օգնությամբ օգտվում եք սոց. ցանցից:

Կարգավորումների համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

Հղումներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: