GetContact հավելվածը սկսել է գովազդային արշավ անցկացնել համացանցի հայկական տիրույթում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Samsung հեռախոսներում առկա հավելվածը գաղտնի կիսվում է Ձեր անձնական լուսանկարներով
Այս փաստը հաշվի առնելով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացնում է մի քանի վտանգներ, որոնց մասին հարկավոր է տեղեկանալ՝ GetContact հավելվածից օգտվելուց առաջ:
Ի՞նչ վտանգ է ներկայացնում GetContact հավելվածը
-
ունենալ հասանելիություն ձեր այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը,
-
կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,
-
գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,
-
հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս ու հորդորում չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար ձեր ու այլ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։
Ի՞նչպես հավելվածից ջնջել ձեր հեռախոսահամարը
GetContact հավելվածի տվյալների բազայից ձեր հեռախոսահամարը հեռացնելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով և հետևել կայքի հրահանգներին:
Ամփոփում
Գործակալությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում։