Միլիոնավոր կոտրված iPhone-ների հեղինակները ձերբակալվել են Մեծ Բրիտանիայում

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Այս երեքշաբթի Մեծ Բրիտանիայի հանցագործությունների ազգային գործակալության (National Crime Agency) աշխատակիցների կողմից ձերբակալվել է մի 20-ամյա տղամարդ, ով կասկածվում է «Turkish Crime Family» հաքերային խմբավորմանը անդամակցելու մեջ: Այս խմբավորումը լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ միլիոնավոր iPhone-ների տվյալներ ջնջելու սպառնալիքով Apple ընկերությունից պահանջեց $75,000 դոլար (վիրտուալ արժույթով):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` 200 միլիոն iPhone-ներ վտանգված են կորցնելու դրանց պարունակությունը

Ամեն դեպքում, Apple ընկերությունը ներկայացել է պաշտոնական նամակով՝ ասելով, որ ընկերությունում տվյալների արտահոսքի որևէ դեպք չի գրանցվել, և հնարավոր կոտրված հաշիվների պատճառը կարող են լինել երրորդ անձանց կողմից տրամադրվող ծառայությունները:

Apple ընկերությունը իրավապահ մարմինների հետ համատեղ ակտիվորեն հետևում և կանխում է ոչ արտոնված անձանց կողմից հաշիվ մուտք գերծելու բոլոր փորձերը: Նման հարձակման փորձերից պաշտպանվելու նպատակով միշտ խորհուրդ ենք տալիս օգտվել միայն բարդ գաղտնաբառերից, նույն գաղտնաբառերը չօգտագործել այլ կայքերում տեղակայված Ձեր հաշիվների համար և հաշիվ մուտք գործելու հնարավորություն տալ միայն մի քանի գործոնի առկայության դեպքում:


Apple is actively monitoring to prevent unauthorized access to user accounts and is working with law enforcement to identify the criminals involved. To protect against these type of attacks, we always recommend that users always use strong passwords, not use those same passwords across sites and turn on two-factor authentication.


— նշված է Apple-ի հայտարարությունում

Բայց այս ձերբակալությունը չի նշանակում, թե iCloud համակարգում պահվող Ձեր թվային տվյալները պաշտպանված են: Շատ հավանական է, որ նույն հաքերային խմբավորման այլ անդամները հնարավորության դեպքում ծայրահեղ քայլերի դիմեն՝ հեռակա կերպով մաքրելով միլիոնավոր կոտրված հաշիվներին կցված iPhone-ների պարունակությունը:

Հաքերային խմբավորման կողմից նշված վճարման վերջնաժամկետ է հայտարարվել ապրիլի 7-ը:

Այնպես որ, եթե դեռ չեք փոխել Ձեր գաղտնաբառերը, ապա անհրաժեշտ է անմիջապես փոխել դրանք՝ պատասխանելով անվտանգության հարցերին: Խորհուրդ է տրվում նաև հաշիվը կարգավորել այնպես, որ հնարավոր լինի մուտք գործել միայն մի քանի գործոնի (two-factor authentication) առկայության դեպքում: Սա հավելյալ անվտանգության շերտ կավելացնի Ձեր հաշվին՝ ապահովելով Ձեր հաշվի անվտանգությունը:

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: