«Anonymous»-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Anonymous-ը պատասխանատվություն է ստանձնել մինչև 40Գբ/վ հզորությամբ DDoS հարձակման համար, որն անցած շաբաթ ուղղված էր թուրքական DNS սերվերների վրա: Ակտիվությունը պայմանավորված էր այն կասկածով, որ Թուրքիան աջակցում է ISIS/ISIL (հայտնի է նաև Daesh անվանումով) խմբավորմանը:

anonymousgroup_610x325.jpg

Anonymous խմբավորումը իր պատրաստած տեսանյութում հավաստիացնում է Թուրքիային, որ սերվերներին ուղված հարձակումները սպասվող խնդիրների մի փոքր մասն են կազմում, ինչը նպատակ ունի վերջ դնելու Daesh-ի հարձակումներին: Խմբավորումը թուրքական կառավարությանը նախազգուշացրել է նաև, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարի օգնել ISIS-ին:

Եթե չդադարեք օգնել ISIS-ին, մենք կշարունակենք հարձակումներ ուղղել ձեր համացանցին, ձեր գլխավոր DNS սերվերներին, ձեր բանկերին և կառավարական վեբ-կայքերը կդարձնենք անհասանելի: Գլխավոր DNS սերվերներից հետո, մենք կսկսենք խթանել ձեր օդանավակայանները, ռազմական սարգավորումները և պետական գաղտնի ցանցերը: Մենք կոչնչացնենք ձեր կարևորագույն բանկային ինֆրաստրուկտուրաները: Վերջ տվեք այս խեղկատակությանը, Թուրքիա: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է:

— ասել է Anonymous-ը:

Բոլոր այն վեբ-կայքերը, որոնք տուժել էին Anonymous խմբավորման հարձակումների արդյունքում, շարունակում են աշխատել խափանումներով:

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: