Դուք հավանաբար արդեն տեղյակ եք Facebook, Instagram և այլ սոց. ցանցերում շատ արագ տարածվող մի չելենջի (challenge) մասին, երբ օգտատերերը հրապարակում են իրանց ներկայիս և 10 տարվա վաղեմություն ունեցող նկարները: Սա մի զվարճալի խաղ է հիշեցնում, սակայն մտավախություն ունեմ, թե այս «խաղն» իրականում տվյալների հավաքագրման միտում ունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Կարո՞ղ եք գուշակել ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում
Կարծում եմ, ձեզնից շատերին հանդիպել է այնպիսի մի իրավիճակ, երբ Facebook սոց. ցանցում անձնական կամ խմբակային նկարներ ավելացնելիս կայքն առաջարկում է նկարում նշել ինքներդ ձեզ կամ այլ մարդկանց (օգտատերերի): Այս «ճշգրիտ» առաջարկների համար պատասխանատու է փորձառու մասնագետների կողմից նախագծված արհեստական բանականությունը (AI), որին տարիներ շարունակ «կրթել» են՝ մեր կողմից և այլ աղբյուրներից ստացված մեծածավալ տվյալների (Big Data) միջոցով:
Սակայն արհեստական բանականության նույնիսկ սկսնակ մասնագետները կհամաձայնվեն ինձ հետ, որ ճիշտ ալգորիթմ կառուցելու ամենաբարդ ու դժվարագույն խնդիրը տվյալների ճիշտ դասակարգումն է: Իսկ ի՞նչպես կարելի է արհեստական բանականությանը «սովորեցնել», թե ինչպես են տարիների ընթացքում փոփոխվում մարդկանց դիմագծերը: Կարելի՞ է արդյոք մարդկանց դիմանկարները դասակարգել ըստ օգտատերի վերբերռնման (upload) տարեթվերի: Իհարկե ոչ: Չէ որ մարդիկ շատ անգամ սոց. ցանցերում ավելացնում են ոչ թե «թարմ», այլ վաղուց արված լուսանկարներ: Եվ նման մասսայական հեղինակություն վայելող միջոցառումների (#10YearChallenge) օգնությամբ սոց. ցանցերը փորձում են լրացնել նման բացթողումները: