Mozilla ընկերությունը վերաթողարկել է անձնական տվյալների փոխանցման իր ծառայությունը

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Mozilla ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր արագագործ Firefox վեբ-դիտարկչի շնորհիվ, վերաթողարկել է ֆայլերի անվտանգ փոխանցման ծառայությունը:

«Firefox Send» ծառայությունն առաջին անգամ հանրությանն էր ներկայացվել 2017թ.-ի օգոստոս ամսին: Այն թույլ է տալիս ցանկացած վեբ-դիտարկչի (web browser) օգնությամբ ուղարկել մինչև 1ԳԲ (gigabyte) ծավալով ֆայլեր:

Նշում՝ Firefox նախագծի կայքում հաշիվ ունենալու դեպքում հնարավորություն կունենաք կիսվելվելու մինչև 2.5ԳԲ ծավալ ունեցող ֆայլերով:

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով ուղարկված ֆայլները կոդավորվում են պահպանման պահին և ոչնչացվում Mozzila ընկերության սերվերներնից այն ժամանակ, երբ դրանք ներբեռնվում են կամ լրանում են դրանց պահպանման ժամկետները:

Ընկերությունը խոստացել է այս շաբաթ թողարկել նաև ծառայության մոբայլ հավելվածը՝ Android ՕՀ օգտատատերերի համար:

Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: