Լավագույն նորաստեղծ ընկերությունների ցանկը բացում է Tanium ընկերությունը, որը, ըստ Pitchbook-ի, 2015 թվականին կարողացել է բարձրացնել իր արժեքը 190 մլն դոլարով՝ դաձնելով այն 3.7 միլիարդ դոլար: Հոր՝ Դեյվիդ Հինդավիի (David Hindawi) և որդու՝ Օրիոն Հինդավիի (Orion Hindawi) միասնական աշխատանքի արդյունքում հիմնադրվեց այս ընկերությունը՝ ստեղծելով հանգուցային համակարգիչների կառավարման յուրօրինակ համակարգ (endpoint management system): Վերջին գնահատման ժամանակ նրանք երկուսն էլ հայտնվել են FORBES-ի միլիարդատերերի ցուցակում:
Երկրորդ հորիզոնականում է «Menlo Security» ընկերությունը, որը հունիս ամսին կայացած դրամահավաքի (fundraising) ժամանակ հավաքել է 25 մլն դոլար: Կազմակերպության անվտանգության համակարգը փորձում է մեկուսացնել վնասակար ծրագրերը (malware)՝ ամպային միջավայրում (cloud) վերլուծելով այնպիսի տվյալներ, ինչպիսիք են էլեկտրոնային նամակներն ու վեբ-կայքերը:
Լավագույն նորաստեղծ ընկերությունների ցանկում երրորդ տեղն է գրավել Illumio ընկերությունը, որը ապրիլին կայացած դրամաշնորհի ժամանակ հավաքել է 100 մլն դոլար և ձեռք բերել «միլիարդ-դոլար» արժողությամբ «հրեղեն ձիու» կարգավիճակ:
Ստորև ներկայացված է կիբեռ-անվտանգության ոլորտում 2015 թվականի լավագույն նորաստեղծ ընկերությունների ամբողջական ցուցակը՝
Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: