Համացանցի սպառնալիքներն օրեցօր զարգանում են, և վտանգի տակ են գտնվում նաև ձեր երեխաները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Առցանց անվտանգ գնումներ կատարելու լավագույն փորձը
Բարեբախտաբար տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից մշակվում են լուծումներ, որոնք բոլորիս օգնում են զերծ մնալ համացանցի այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են՝ առցանց խարդախությունները, առցանց տարածվող վնասակար ծրագրերը, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կամ բռնություն սերմանող վեբ-կայքերը:
Այդպիսի անվտանգության լուծումներ կարելի է հանդիպել «Google», «Norton», «Yandex» և այլ հանրաճանաչ ընկերությունների նախագծերի շարքում: Բայց և այնպես լուծումներն ունեն նույն աշխատանքային սկզբունքները՝ միջանկյալ օղակ հանդիսանալով ձեր և ձեր այցելած վեբ-ռեսուրսների միջև:
Ի՞նչպես է աշխատում անվտանգության մեխանիզմը
Պարզ բառերով ասած՝ ձեզ կամ ձեր երեխաներին հասանելի են դառնում միայն այն վեբ-կայքերի բովանդակությունը, որոնց էլեկտրոնային հասցեները (IP) չեն հայտնվել վտանգավոր հասցեներից կազմված տվյալների բազայում: Մեխանիզմը չափազանց պարզ է, այնպես չէ՞:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Անվճար WiFi կապի թաքնված վտանգները
Ո՞ր լուծումն ընտրել
Փորձենք համեմատել ամենատարածված լուծումները և ընտրել դրանցից ամենաէֆեկտիվը:
- Quad9` ամենաարագն է պատասխանում հարցումներին (~2.0 միլիվայրկյան, փորձարկված գրեթե բոլոր հասցեներից)
- Google՝ ցուցադրում է լավագույն միջին արդյունքներ (~9.5 միլիվայրկյան)
- Yandex` ցուցադրում է վատագույն արդյունքներ (համեմատած այլ լուծումների)
- CleanBrowsing՝ ցուցադրում է բարձր արագագործություն, երբ հարկավոր է արգելել պոռնոգրաֆիկ բովանդակության նյութեր:
Ի՞նչու օգտվել «Quad9» ծառայությունից
«Quad9» համակարգը նախագծվել է «The Global Cyber Alliance» միության կողմից և տրամադրվում է որպես անվճար առցանց ծառայություն:
Ծառայության առանձնահատկություններից են՝
- Ավելի քան 19 տեխնոլոգիական գործընկերներ (ներառյալ՝ «IBM» և «F-Secure» ընկերությունները)
- Ավելի քան 40 միլիարդ վնասակար վեբ-կայքերի հասցեներից բաղկացած տվյալների բազա
- Չի պահպանում օգտատերերի վերաբերյալ անձնական տեղեկատվություն, և այլն:
Ի՞նչպես օգտվել «Quad9» ծառայությունից
«Quad9» անվանումն առաջացել է «9.9.9.9» էլեկտրոնային հասցեից, որը հարկավոր է կարգավորել որպես ձեր համակարգչի (սարքավորման) գլխավոր «DNS» հասցե:
Քայլ 1
Անցնել օպերացիոն համակարգի «Կարգավորումների բաժին / Control Panel», ընտրել «Ցանցեր և համացանց / Network and Internet», «Ցանցերի և ընդհանուր ռեսուրսների կենտրոն / Network and Sharing Center», ապա պատուհանի ձախ կողմից ընտրել «Փոխել ցանցային սարքի կարգավորումները / Change adapter settings»:Քայլ 2
Բացել «Ցանցային սարքի հատկությունները / Network Adapter Properties», ընտրել «Ինտերնետային հաղորդակցության տարբերակ 4 / Internet Protocol Version 4 (TCP/IPv4)», ապա սեղմել «Հատկություններ / Properties» կոճակը:Քայլ 3
Ընտրել «Օգտվել հետևյալ ԴԱՀ հասցեներից / Use the following DNS server addresses» և առաջին դաշտում լրացնել «9.9.9.9» էլեկտրոնային հասցեն:Կարգավորումների ամբողջական գործընթացին կարող եք ծանոթանալ՝ օգտվելով «Quad9» համակարգի հեղինակների կողմից տրամադրվող ուղեցույցներից:
Ամփոփում
Համացանցը լի է բազմաթիվ հետաքրքիր նյութերով, որոնք կարող են մեծ դեր խաղալ ձեր երեխաների ինքնակրթության հարցում: Սակայն խորհուրդ է տրվում մշտապես վերահսկել այն բովանդակությունը, որը հասանելի է դառնում ձեր երեխաներին՝ առցանց սպառնալիքներից նրանց զերծ պահելու նպատակով:
Հղումներ
- https://hy.wikipedia.org/wiki/DNS
- http://quad9.net
- https://developers.google.com/speed/public-dns/
- https://dns.norton.com
- https://cleanbrowsing.org
- https://dns.yandex.com