Քննչական կոմիտեն ձեռք է բերել համակարգչային տեղեկատվության առգրավման սարքավորումներ

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից հափշտակվել է ավելի քան 7 միլիոն ՀՀ դրամ

Սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր կլինի առգրավել միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ օբյեկտը հնարավոր կլինի ֆիզիկապես թողնել այն տնօրինող անձի մոտ:

Ձեռք բերված սարքավորումների կիրառմամբ լուծվելու է տեղեկատվության ամփոփության հարցը, իսկ քննիչներին հնարավորություն է ընձեռելու խուսափել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության ճանաչման վտանգներից:

Կարելի է վստահ լինել, որ նշված սարքավորումների լայն կիրառումը քաղաքացիների ու կազմակերպությունների մոտ կառաջացնի միայն դրական արձագանք, քանզի նախկինում անձինք, որոնց համակարգչային համակարգերի տեղեկատվությունը հետազոտելու անհրաժեշտություն է առաջացել, զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից շուրջ 6-ից 12 ամիս ժամանակով, իսկ տվյալ սարքավորումների կիրառումը հնարավարություն կնձեռի առգրավված համակարգիչը վերադարձնել քաղաքացուն մի քանի օրվա ընթացքում:

Միաժամանակ բլոկիրատորների կիրառումը կապահովի նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու սահմանադրական պահանջը:

Նշված սարքավորումների ձեռք բերման գործընթացին կհաջորդի համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության զննելու ծրագրային ապահովումների ձեռք բերումը, որը նախատեսվում է մինչև սույն թվականի վերջ:

ՀՀ քննչական կոմիտեն ոչ պետական միջոցների հաշվին ձեռք է բերել «EDEC» ընկերության կողմից մշակված և արտադրված «ISOTech faraday» տեսակի տարբեր չափսերի պայուսակ-կոնտեյներներ, որոնք նախատեսված են քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերվող համակարգչային համակարգերն անլար կապի միջոցների ներգործությունից պաշտպանելու և տեղեկատվությունն անվտանգ միջավայրում վերարտադրելու համար:

Այսինքն, կոնտեյներները պատրաստված են արտաքին ազդեցության խոչընդոտող խլացուցիչ տեխնոլոգիաներից, ինչը հնարավորություն է տալիս կոնտեյներներում գտնվող համակարգչային համակարգերը պաշտպանել արտաքին ազդեցությունից, դրանք մեկուսացվում են և դառնում անհասանելի արտաքին աշխարհի համար:

Ձեռք բերված պայուսակ կոնտեյներներից մեկը միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս համակարգչային համակարգի (բջջային հեռախոսների, պլանշետային և դյուրակիր համակարգիչների) հիշողության կրիչի դեկոդավորված տվյալների տեղեկատվությունը տեղում մեկ այլ համակարգչային համակարգներ բեռնելու համար:

Այդ գործողության ժամանակ տեղեկատվության աղբյուր հանդիսացող համակարգչային համակարգը, գտնվելով կոնտեյների մեջ, պաշտպանված է ցանկացած հեռակա առցանց ազդեցությունից:

Նշված պայուսակ-կոնտեյներները կիրառելի են նաև հակահետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքերում: Դրանց կիրառումն արգելք կհանդիսանա` համակարգչային համակարգերի միջոցով կոնկրետ անձի գտնվելու վայրը պարզելու և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ նրան հետևելու և նույնականացնելու համար:

Աղբյուրը

http://investigative.am/news/view/hamakargchayin-texekatvutyan-argravman-sarqavorumner.html

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: