Samsung հեռախոսներում առկա հավելվածը գաղտնի կիսվում է Ձեր անձնական լուսանկարներով

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Samsung ընկերության սմարթֆոններն օրեցօր մեծ թափ են հավաքում՝ գրավելով սմարթֆոնների համաշխարհային շուկայի ավելի քան 30 տոկոսը: Սա ահռելի պատասխանատվություն է, քանի որ ընկերության արտադրանքում առկա ցանկացած խնդրից (խոցելիություն) կարող են տուժել մեծ թվով մարդկանց անձնական տվյալներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Facebook-ը գրառել է Android հեռախոսներից կատարված զանգերը

Samsung ընկերության սմարթֆոնների բազմաթիվ օգտատերերի համար գիշերային մղձավանջ է դարձել ծրագրային ապահովման այդպիսի մի խնդիր, ինչի արդյունքում օգտատերերի կոնտակտներին են ուղարկվել հեռախոսից պատահական կարգով (random) ընտրված անձնական լուսանկարներ:

Մենք տեղյակ ենք գանգատների մասին և մեր տեխնիկական թիմը զբաղվում է այդ խնդրով: Տուժած հաճախորդներին հորդորում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 1-800-SAMSUNG:


We are aware of the reports regarding this matter and our technical teams are looking into it. Concerned customers are encouraged to contact us directly at 1-800-SAMSUNG.


— նշված է Samsung ընկերության հաղորդագրությունում

Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրն առկա է ընկերության Samsung Messages հավելվածում: Այն գործում է ընկերության գրեթե բոլոր սմարթֆոններում որպես կարճ հաղորդագրությունների (SMS/MMS) հիմնական ծրագրային ապահովում:

Նշում՝ անձնական տվյալների արտահոսքի այսպիսի վտանգից ապահովագրված չեն նույնիսկ Galaxy Note 8 և Galaxy S9 մոդելներով սմարթֆոնների օգտատերերը:

Միջադեպից տուժած օգտատերի մեծ մասն օգտվում են T-Mobile բջջային կապից: Սակայն T-Mobile ընկերությունն ավելի ուշ հայտարարել է, որ նշված խնդիրը նրանց հետ որևէ առնչություն չունի:

Samsung Messages հավելվածի թույլատվությունների կարգավորման օրինակ

Այս միջադեպի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուղարկված հաղորդագրությունները հնարավոր չէ տեսնել նամակագրության արխիվում:

Ի՞նչպես շրջանցել խնդիրը

  1. Samsung Messages փոխարինել Android Messages կամ Facebook Messenger ավելի անվտանգ հավելվածով:
  2. Samsung Messages հավելվածի թույլատվությունների բաժնից արգելել ֆայլերը կարդալու իրավունքը (նշված է պատկերում):

Հղումներ

Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: