Ի՞նչքանով է ապահով նույնականացման ֆունկցիան «Samsung Galaxy S9» մոդելում

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

«Samsung» ընկերությունը ներկայացրել է հեռախոսի էկրանը ապաբլոկավորող (unlock) նոր համակարգ, որը կոչվում է «Intelligent Scan»:

«Samsung» ընկերության նոր համակարգը միավորում է դեմքի և աչքի ծիածանաթաղանթը ճանաչող ֆունկցիաները՝ ավելի «խելացի» դարձնելով նույնականացման գործառույթը: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Samsung Galaxy S9» և «Samsung Galaxy S9+» մոդելներում օգտագործվող կենսաչափական նույնականացման գործառույթը նախորդ մոդելից տարբերվում է աշխատանքի արագագործությամբ, բայց ոչ անվտանգությամբ:

Նշում՝ կենսաչափական նույնականացումը այն գործառույթն է, երբ անձը հնարավոր է նույնականացնել` գնահատելով մեկ և ավել կենսաբանական հատկություններ: Յուրահատուկ հատկություններ են համարվում մատնահետքերը, ձեռքի ափի կառուցվածքը, ականջի բլթակի կառուցվածքը, աչքի ցանցաթաղանթն ու ծիածանաթաղանթը, ձայնային ալիքները, ԴՆԹ-ն և ստորագրությունը:

Ըստ «CNET» ընկերության կատարած հետազոտությունների, «Samsung» ընկերությունը շարունակում է օգտվել «Samsung Galaxy S8» մոդելում հանդիպող դեմքի երկչափ (2D) սկանավորման և «Samsung Galaxy Note 7» մոդելում հանդիպող աչքի ծիածանաթաղանթը ճանաչող մեթոդներից: Այս երկու մեթոդների միավորումը նույնականացման գործառույթը դարձնում է առավել արագ, առավել «խելացի», բայց դա որևէ կերպ չի ազդում համակարգի անվտանգության (ապահովության) վրա:

Սա այն ոլորտն է, որտեղ «Samsung»-ը ակնհայտորեն հետ է մնում «Apple»-ից: «Apple»-ը հսկայական չափի գումարներ, ժամանակ և ջանք է ներդրել «Face ID» համակարգում: Նրանք բռնոցի են խաղում, այն դեպքում երբ «Samsung»-ն առաջինն էր նախագծել «Face ID» համակարգի նմանատիպ օրինակը:


This is an area where Samsung is clearly behind Apple. Apple invested an enormous amount of money, time and effort into Face ID. Even though Samsung had a version of Face ID first, they're playing catchup.


— նշված է «CNET» ընկերության զեկույցում

Ի՞նչպես է աշխատում նոր համակարգը

Հեռախոսի էկրանը ապաբլոկավորելու ժամանակ համակարգը փորձում է նախ ճանաչել օգտագիրոջ դեմքը, ապա ձախողվելու (անբավարար արդյունքների) դեպքում փորձում օգտատիրոջը նույնականացնել աչքի ծիածանաթաղանթի միջոցով: Եթե բացասական արդյունք է ստացվում նշված երկու մեթոդների դեպքում էլ, ապա նոր համակարգը վերջնական գնահատական է տալիս՝ միավորելով երկու մեթոդներից ստացված արդյունքները:

Ի՞նչքանով է ապահով նոր համակարգը

Հարցի պատասխանն ակնհայտ է: Ընկերության նախորդ մոդելների վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հետազոտող մասնագետները կարողացել են «հիմարացնել» ինչպես դեմքը ճանաչող, այնպես էլ աչքի ծիածանաթաղանթի միջոցով նույնականացնող մեթոդները:

Ամենայն հավանականությամբ սա է պատճառը, որ «Samsung» ընկերությունն օգտատերերին դեռևս թույլ չի տալիս օգտվել նոր անվտանգության համակարգից, երբ հարկավոր է անձը հաստատել «Samsung Pay» համակարգով վճարումներ կատարելիս: Իսկ վեբ-կայքերում կարելի է անձը հաստատել՝ օգտվելով «Samsung Pass» համակարգից:

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: