Ամերիկյան առցանց-վճարումների PayPal ընկերությունը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայում իր կրիպտովալյուտային ծառայության գործարկման մասին: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ PayPal ընկերությունը ծառայություններ է մատուցում ԱՄՆ սահմաններից դուրս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Հաքերներին հաջողվել է բիթքոյն վճարային տերմինալներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար
Ծառայությունը Մեծ Բրիտանիայում գործող բիզնեսների և անհատների համար հասանելի կդառնա ս.թ.-ի օգոստոսի 23-ից:
PayPal ընկերության հավաստմամբ ծառայությունն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում՝
- անվտանգ կերպով պահպանել սեփական կրիպտոարժույթները և, հարկ եղած դեպքում, կատարել ապահով առք ու վաճառք
- իր հարթակի միջոցով իրական ժամանակում ծանոթանալ կրիպտոարժույթներին և դրանց հետ փոխկապակցված վտանգներին, և այլն:
PayPal-ը հաճախորդներին թույլ է տալիս իր հարթակի օգնությամբ ինչպես գնել կրպտոարժույթներ, այնպես էլ պահպանել և վաճառել դրանք՝ յուրաքանչյուր գործարքից պահելով 1 ֆունտ ստերլինգ (մոտ $1.4 ԱՄՆ դոլար) միջնորդավճար:
Ծառայությունը միառժամանակ հասանելի է ընկերության բջջային հավելվածի և վեբ-կայքի միջոցով, սակայն նախնական տարբերակում հնարավոր կլինի առք ու վաճառք իրականացնել միայն «Bitcoin», «Ethereum», «Litecoin» և «Bitcoin Cash» կրիպտոարժույթներով:
Ամփոփում
Ուրախ ենք ներկայացված ծառայության և թվային աշխարհի արագ զարգացման համար, սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ կրիպտոարժույթների փոխանցումների աշխատանքային մեխանիզմի առանձնահատկություններից կախված այս ծառայությունը մոտ ապագայում կարող է հոյակապ գործիք դառնալ կիբեռ-տարածքում գործող հանցագործների և խաբեբաների համար: