Կանադացի հաքերներն ու բիթքոյն վճարային տերմինալների վտանգները Հայաստանում

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

Կրիպտոարժույթների և հատկապես բիթքոյնի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում լուրջ զարգացումներ ունեն, ինչի արդյունքում Երևանում վաղուց հնարավոր է պատվիրել բիթքոյն պիցցա կամ կրիպտոարժույթով վճարումներ իրականացնել որոշ խանութներում և սրճարաններում: Միգուցե զարմանաք, բայց Երևանում հնարավոր է հանդիպել նաև բիթքոյն վճարային տերմինալի, ինչի օգնությամբ հնարավոր է գումար մուտք անել ձեր վիրտուալ դրամապանակին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Հաքերներին հաջողվել է բիթքոյն վճարային տերմինալներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար

Կարծում եմ, մեր նախորդ հոդվածում արդեն հասցրել եք ծանոթանալ, թե ինչպես են չորս հաքերներ հաջողել տաս օրերի ընթացքում կողոպտել Կանադայի տարբեր քաղաքներում գտնվող 112 բիթքոյն վճարային տերմինալ՝ հափշտակելով ընդհանուր հաշվով մոտ 150,000 ԱՄՆ դոլար:

Հասկանալով պահի լրջությունը, զրուցեցինք «Coinbox» ընկերության համահիմնադիր Տիգրան Ասրյանի հետ, ով հանդիսանում է «Green Bean» սրճարանում տեղակայված առաջին բիթքոյն վճարային տերմինալի հեղինակը Հայաստանում:

Ի՞նչպես է հնարավոր իրականացնել նման խարդախություն:

— Կարծես թե այս հանցագործության հիմքում ընկած է Բիթքոյնի «replace by fee» (փոխարինել հավելավճարով) առանձնահատկությունը, ինչը թույլ է տալիս, այսպես ասած, «թեյավճար» թողնել վճարումն իրականացնելիս՝ այսպիսով բարձրացնելով բլոքչեյնի հաջորդ բլոքում (block) հայտնվելու հավանականությունը և առաջնահերթություն ստանալ փոխանցման ժամանակ: Հավանաբար, հաքերները երկու գործարք են կատարել՝ դրամական փոխանցում կատարելով բիթքոյն վճարային տերմինալին (Bitcoin ATM) և սեփական հաշվին միևնույն ժամանակ: Բարձր «թեյավճար» թողնելու արդյունքում սեփական հաշվին կատարված փոխանցումն ավելի արագ է իրականացվել, այնուհետև հաքերները չեղարկել են բիթքոյն վճարային տերմինալին կատարված փոխանցումը: Կարծում եմ սա շատ խելացի հնարք է, սակայն պարզ մեխանիզմների արդյունքում հնարավոր է հեշտությամբ պաշտպանվել նմանատիպ հարձակումներից, օրինակ՝ վճարային տերմինալը հարկավոր է ստանալ բլոքչեյնի օղակներից առնվազն մեկ վավերացում, մինչ գումար կանխիկացնելը:

Հնարավո՞ր է արդյոք կողոպտել նաև Ձեր վճարային տերմինալը:

— Նման «խորամանկություն» հնարավոր է իրականացնել այն վճարային տերմինալների միջոցով, որոնք ունեն գումար մուտք ու ելք անելու հնարավորություն: «Green Bean» սրճարանում տեղակայված բիտքոյն վճարային տերմինալն ունի միայն գումար մուտք անելու հնարավորություն և դրա միջոցով հնարավոր չէ իրականացնել նման «խորամանկություն»:

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: