Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկոմատից կատարվել է ավելի քան 15 մլն դրամի հափշտակություն

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից բացահայտվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղակայված, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից կատարված հափշտակությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից հափշտակվել է ավելի քան 7 միլիոն ՀՀ դրամ

Նախնական քննությամբ պարզվել էր, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող, վճարային տերմինալից օգոստոսի 17-ին կանխիկացվել և հափշտակվել էր ընդհանուր 15 130 000 ՀՀ դրամ գումար: Ինչի առթիվ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակությունն առերևույթ իրականացրած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

Նրանցից մեկը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս բանկ»-ի՝ թվով 8 բանկոմատներից ևս:

Աղբյուրը

http://investigative.am/news/view/konvers-banki-bankomat-hapshtakutyun-kentron.html

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: