Զարգացման Հայկական Բանկի պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել:

zargacman-haykakan-bank-plastik-carter-gumar-hapshtakutyun.png ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Երևանի բնակիչը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերով ապրանքի հափշտակություն

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը՝ «Զարգացման Հայկական Բանկ» և «Արարատբանկ» ԲԲ ընկերությունների միավորման, մասնավորապես` բանկերի ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգերի ինտեգրացիայի փուլում, փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել։

Քննությամբ պարզվել է հափշտակության փորձի մեխանիզմը, այն է՝ աշխատակիցը մուտք է գործել ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգ, խմբագրել ընկերության հաճախորդներից մեկի տվյալները, նշված հաշիվը դարձրել նույն բանկի մեկ այլ հաճախորդի՝ իր մտերմուհու անվամբ։ Այնուհետև բանկի հաշվապահություն է ներկայացրել տվյալ հաշվեհամարին առկա գումարն իր մտերմուհու իրական հաշվին փոխանցելու գրավոր կարգադրություն` տպավորություն ստեղծելով, որ նույն հաճախորդն իր մեկ հաշվից գումար է փոխանցում իր մեկ այլ հաշվին:

Նշված գրավոր կարգադրության հիման վրա՝ գումարը փոխանցվել է մտերմուհու իրական հաշվին, որից հետո պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը նույն եղանակով ՀԾ բանկ համակարգչային ծրագրի համակարգում հետ է խմբագրել հաճախորդի տվյալները և հաշիվը կրկին դարձրել նրա անվամբ։ Սակայն հափշտակությունն ավարտել չի հաջողվել, քանի որ «Արարատբանկ» ԲԲ ընկերության աշխատակիցները նկատել են կատարված ապօրինի խմբագրումները և նշված գումարը հետ փոխանցել իրական հաճախորդի հաշվին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Աղբյուրը

http://investigative.am/news/view/banki-ashxatakic-hapshtakutyan-porc.html

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: