Բախումներ Լեռնային Ղարաբաղում. Քառօրյա պատերազմը կիբեռ տարածքում

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Կիբեռ տարածքում նկատված ակտիվությունը Քառօրյա պատերազմի ընթացքում (Ապրիլ, 2016):

Հարձակում

Ապրիլ 2, 2016

Պետական և լրատվական կայքեր

«MMCA» (որը հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան Կիբեռ Բանակ) հաքերային խմբավորումը «DoS/DDoS» տեսակի հարձակման արդյունքում ժամանակավորապես անհասանելի է դարձնում ադրբեջանական պետական և լրատվական մի քանի կայքեր, ներառյալ՝

Նշում՝ «DoS/DDoS» կամ «ծառայության բաշխված մերժում» հարձակման մեթոդը նպատակ ունի մեծածավալ կամ մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավոր անհասանելի դարձնել որևէ վեբ-ռեսուրս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` BBC-ն պատմության մեջ ամենախոշոր՝ 602 Գբ/վ հզորությամբ DDoS հարձակման թիրախ

Ինտերնետ մատակարարներ

Նույն օրը նշված հաքերային խմբավորումը հարձակում է իրականացնում ադրբեջանական ինտերնետ մատակարարող ընկերությունների վրա՝ հանրային վայրերում տեղակայված 50 WiFi սարքավորումներ անվանափոխելով «Hacked by MMCA Armenian hacker»:

Հարձակման արդյունքում տուժում են հետևյալ ինտերնետ մատակարարները՝

Ապրիլ 3, 2016

Սոցիալական մեդիա

«ACA» (որը հայտնի է որպես Հայկական Կիբեռ Բանակ) հաքերային խմբավորումը կոտրում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական էջը Twitter-ում:

Լրատվական կայքեր

«MMCA» հաքերային խմբավորումը մեծածավալ և մեծաքանակ հարցումների արդյունքում կրկին անգամ ժամանակավորապես անհասանելի է դարձնում մի շարք ադրբեջանական լրատվական կայքեր, ներառյալ՝

Ապրիլ 4, 2016

Զինծառայողներ

«MMCA» հաքերային խմբավորումը հարձակում է իրականացնում ուղված Ադրբեջանի զինված ուժերին՝ հրապարակելով մոտ 25.000 ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ գաղտնի (անձնական) տվյալներ:

Այնուհետև նշված հաքերային խմբավորումը իրականացնում է մեկ այլ հարձակում, ինչի արդյունքում հասանելի են դառնում ադրբեջանցի 5650 քաղաքացիների անձնական ֆինանսական գաղտնի տվյալներ:

Լրատվական կայքեր

Նույն օրը նույն հաքերային խմբավորումը հայտարարում է մեկ այլ կիբեռհարձակման մասին, որի թիրախում այս անգամ ադրբեջանական խոշոր լրատվական կայքերն են, ներառյալ՝

Այնուհետև շարունակական հարձակումներին միանում է “TMCA” (որը հայտնի է որպես Տիգրան Մեծ Կիբեռ Բանակ) հաքերային խմբավորումը՝ մեծածավալ և մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավորապես անհասանելի դարձնելով մի քանի ադրբեջանական կայքեր, ներառյալ՝

Ապրիլ 5, 2016

Սոցիալական մեդիա

«MMCA» հաքերային խմբավորումը կոտրում է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական էջը Twitter-ում:

Քաղաքացիներ

Սրան հաջորդում է մեկ այլ ծավալուն կիբեռհարձակում, որի արդյունքում անհայտ հաքերները հրապարակում են Թուրքիայի մոտ 50 միլիոն քաղաքացիների վերաբերյալ անձնական (գաղտնի) տեղեկություններ՝ ներառյալ Թուրքիայի նախագահի և վարչապետի վերաբերյալ անձնական թվային տվյալներ:

Նշում՝ այս հարձակումը մեծ աղմուկ է բարձրացնում Թուրքիայում, ինչի արդյունքում Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, որ սա պատմության մեջ ամենամեծ տվյալների արտահոսքն է Թուրքիայում:

Պաշտպանություն

Ապրիլ 2, 2016

Կառավարություն

«TurkHackTeam» հաքերային խմբավորումը իրականացնում է «DoS/DDoS» տեսակի հարձակումներ հայկական պետական կայքերի վրա, ներառյալ՝

Ապրիլ 3, 2016

Քաղաքացիներ

Անհայտ հաքերները վնասակար ծրագիր են ստեղծում Facebook սոցիալական ցանցում, որի նպատակն է օգտվել անփորձ հայ օգտատերերի միամտությունից, և նրանց գլխավոր նկարի վրա հայկական դրոշը ավելացնելու պատրվակով գաղտնի կերպով օգտագործել տվյալ օգտատիրոջ ակտիվ սեսիան Facebook-ում՝ նրանց անունից անորոշ մութ գերծեր իրագործելու նպատակով: Բարեբախտաբար, հանրային իրազեկման միջոցով վտանգը զգալի արդյունք չտվեց հաքերներին:

ԴԻՏԵԼ ՈՐՊԵՍ ՍԼԱՅԴ: Nagorno-karabakh clashes - four-day war in cyberspace

Հղումներ

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: