«Կասպերսկի Լաբորատորիա»-ն հերքել է հակավիրուսի գողացված կոդի համացանցում հայտնվելու լուրը

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախկին աշխատակիցը հանրության համար հասանելի է դարձրել ծրագրային կոդ՝ նշելով, թե դա հանդիսանում է հակավիրուսային ծրագրային ապահովման մի մասը: Սակայն միջադեպի վերաբերյալ լուրն ավելի ուշ հերքվել է ընկերության կողմից՝ պարզաբանելով, որ գողացված կոդը չի պատկանում հակավիրուսային ծրագրային ապահովմանը:

kaspersky-lab-refuses-antivirus-source-code-leak

Նկարը՝ theintercept.com

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Գործատուն կարող է կարդալ Ձեր նամակները

Իրականում «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության նախկին աշխատակիցը հանրության համար հասանելի է դարձրել այն ծրագրային կոդը, որը հասանելի է եղել նրան աշխատանքի բերումով: Սակայն նշված կոդը հակավիրուսային ապահովման հետ որևէ կապ չունի:


Действительно, бывший сотрудник "Лаборатории Касперского" выложил в публичный доступ часть кода, к которому имел правомерный доступ в рамках своей работы. Данный код не является частью антивируса.


— նշվում է ընկերության հաղորդագրությունում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն նաև հավելել է, որ ընկերությունը շատ ուշադիր է նման միջադեպերի նկատմամբ և մշտական վերահսկողություն է իրականացնում՝ հայտնաբերելու ընկերությանը պատկանող որևէ ծրագրային կոդի առկայությանը համացանցում:

Տվյալների արտահոսքի միջադեպը գրանցվել է տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը և շատ կարճ ժամանակահատվածում հեռացվել համացանցից:

Միջադեպի մանրամասներն ու նախկին աշխատակցի մասնակցությունը պարզվել են ընկերությունում անցկացվող ներքին հետաքննության արդյունքում: Ընկերությունը օրինապահ մարմիններին է փոխանցել հավաքագրված տեղեկատվությունը (հնարավոր փաստերը), ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 183 հոդվածով (կոմերցիոն, հարկային կամ բանկային գաղտնի տեղեկատվության ձեռքբերում և տարածում):

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: