Հաքերները հրապարակել են արքայազն Հարիի հարսնացուի մերկ լուսանկարները

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

«Celeb Jihad» հաքերային խմբավորումը, որը մասնագիտացած է աստղերի անձնական նկարներ հրապարակելու գործում, համացանցում տարածել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլի մերկ լուսանկարները (հղումը պարունակում է կիսամերկ լուսանկարներ):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարների գաղտնաբառերը դպրոցականի ձեռքում

Անձնական լուսանկարների հետ միասին հրապարակվել է նաև հոլովակ, որտեղ դերասանուհին ցուցադրում է իր կեսամերկ մարմինը:

Արքայական ընտանիքը միջադեպի վերաբերյալ որևէ մեկնաբանություն դեռ չի արել:

Արքայազն Գարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքը պլանավորված է մայիս ամսին:

Հիշեցնենք, որ անձնական տվյալների արտահոսքից տուժել են բազմաթիվ հանրաճանաչ աստղեր: Հայտնի միջադեպերից ամենախոշորը գրանցվել է 2014թ.-ին, երբ հրապարակվեցին հոլիվուդյան աստղերի ավելի քան 500 մերկ լուսանկարներ: Տուժած աստղերի ցուցակում էին Էմմա Վաթսոնը (Emma Watson), Սքարլետ Յոհանսոնը (Scarlett Johansson) և Ջեննիֆեր Լոուրենսը (Jennifer Lawrence):

Հղումներ

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: