Joomla-ի խոցելի սերվերները օրեկան 16,000 հարցակումների ականատեսն են դարձել

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Symantec ընկերությունը օրեկան ավելի քան 20,000 հարձակման փորձ է հայտնաբերել, որոնք փորձում են օգտվել Joomla-ի կոդում վերջերս վերացված (source patch) խոցելիությունից, որը թույլ է տալիս հեռակա կոդ աշխատացնել (remote code execution) սերվերի մասում:

Նկարը՝ www.tricountyweb.com

Խոցելիությունը, որը ստացել է «CVE-2015-8562» համարը, Joomla-ի կոդում վերացվել է դեկտեմբերի կեսին՝ 3.4.6 համարի հերթական թողարկան (release), և նախորդ 1.5 և 2.5 համարի թողարկումների (version) համար նախատեսված թարմացումների (hotfix) տեսքով: Հարձակման առաջին փորձը նկատվել է ծրագրի պաշտոնական թարմացումից երկու օր առաջ: Այդ օրվանից հաշված օրեկան հարցումների քանակը, ըստ Symantec ընկերության տեղեկությունների, միջին հաշվով կազմել է 16,000 հարցում:

Joomla-ի անվտանգության բացթողման պատճառով չարագործները կարող են կոտրել Ձեր սերվերները՝ վնասակար ծրագրեր տեղադրելու և այլ վտանգավոր գործունեության նպատակներով: Բացի այդ, նրանք կարող են խոցված սերվերների մուտքը վաճառել «սև շուկայում»՝ թույլ տալով օգտագործել դրանք որպես «ծառայության բաշխված մերժում» (DDoS) հարձակման օղակ կամ գաղտնի տեղեկություններ ստանալու աղբյուր:

Symantec-ն իր զեկույցում նշել է, որ նկատել է այնպիսի սերվերներ, որոնք հավանաբար պարունակում են վնասակար ծրագրեր և օգտագործվում են «զոհերին» (victim) վնասակար հասցեներով ուղեկցելու նպատակով:

Joomla-ի խոցելիության հիմքում տվյալների ճիշտ զտման (filter) բացակայությունն է, որը վեբ-դիտարկչի սեսիայի արժեքը տվյալների բազայում պահպանելիս սխալ է կազմակերպված: Sucuri ընկերությունը նույնպես անրադարձել է այս խնդրին և իրենց բլոգում հրապարակել մանրամասներ, թե ինչպես կարելի է օգտվել այս խոցելիությունից:

Հետազոտողների խոսքերով, չարագործները փորձել են գտնել սերվերներից որոնք են խոցելի՝ վերլուծելով սերվերներին ուղարկած այնպիսի հարցումներ (HTTP request), որոնք սերվերի մասում փորձում են աշխատացնել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են phpinfo()-ն և eval(chr())-ը:

Խոցելի սերվեր հայտնաբերելուն պես, չարագործները հետին մուտք (backdoor) են թողնում սերվերի վրա, ինչը նրանց թույլ կտա աշխատացնել հրամաններ, վերբեռնել և ներբեռնել ֆայլեր, կամ փոփոխություն անել այդ սերվերում տեղադրված վեբ-կայքի վրա:

Ամեն դեպքում, սերվերների տեխնիկական պատասխանատուներին խորհուրդ է տրվում պարբերաբար վերլուծել «access log» ֆայլի պարունակությունը և ձեռք բերել Joomla-ի վերջին թարմացումները՝ հարձակման հերթական զոհ չդառնալու նպատակով:

Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: