Կարո՞ղ եք գուշակել ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Երևի թե 2012թ.-ի ամենաքննարկով թեմաներից էր, թե ո՞վ կհաղթի Սպիտակ Տան համար տարվող ճակատամարտը և կդառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը:

Այդ բանավեճերի մեծ մասը տեղի էր ունենում առցանց՝ սոցիալական ցանցերում և իրենց բլոգերում սեփական կարծիքն արտահայտելով Միթ Ռոմնիի և Բարաք Օբամայի մասին:

Նկարը՝ usatoday.com

Սա շատ լավ առիթ հանդիսացավ օգտագործելու այն հարուստ տեղեկատվությունը, թե ինչ կարծիք ունեն մարդիկ նախընտրական մրցավազքի մասին: Այնպես որ, այսօր որոշեցի խոսել թվային տվյալների վերլուծության այն հմտությունների մասին, որոնց օգնությամբ փորձում են գուշակել, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում: Եվ, հավանաբար, 2012 թվականը պատմության մեջ կհիշվի որպես առաջին ընտրությունը, երբ խոշոտ տվյալների վերլուծությունը կարևոր դեր է խաղացել և հսկայական ազդեցություն թողել նախագահական ընտրությունների ժամանակ:

Վերոնշյալ հմտություններին շատ լավ եմ ծանոթ, քանի որ 2013 թվականի սկզբին առիթ եմ ունեցել հանդիպելու այս ոլորտում ամենամեծ դերը ստանձնած EMC ընկերության տնօրենի հետ Սինգապուրում: EMC-ն այն եզակի ընկերություններից էր, որին Twitter-ը թույլ էր տվել ամբողջական օգտվել իր սոցիալական հարդակից և վերլուծել այն Օբամայի քարոզարշավի ժամանակ 2012 թվականին: Իմ կարծիքով, հենց դա էր պատճառը, որ 2015 թվականին Dell-ը գնեց այս ընկերությանը 67 մլրդ դոլար արժողությամբ՝ կնքելով ՏՏ պատմության մեջ ամենամեծ գործարքը:

Ամեն դեպքում, խոշոր տվյալների մշակման հմտությունները գրեթե նույնն են մնացել, այնպես որ կարելի է խոսել այն մասին, թե սոցիալական մեդիաներից վերցված որ տվյալներից են օգտվում ԱՄՆ ընտրությունների արդյունքները գուշակելու նպատակով:

Ի՞նչ տեսք ունեն խոշոր տվյալները

Facebook

Twitter

Ամեն դեպքում, համացանցում տեղադրված (հրապարակված, ուղարկված, և այլն) ցանկացած տեղեկություն հարկավոր է «մաքրել»՝ դրանից որևէ արժեք ստանալու համար:

Տվյալների մշակում

Բառերի տարանջատում և տրամադրության վերլուծություն

Ձեր կարծիքը կամ տրամադրուդյունը որոշելու համար օգտագործվող առաջին հմտությունը կոչվում է «բառերի տարանջատում և տրամադրության վերլուծություն»: Այս գործընթացի ամբողջ նպատակն է գրառումները դասակարգել որպես դրական, չեզոք կամ բացասական՝ վերլուծելով Ձեր գրառումներում օգտագործվող յուրաքանչյուր բառ կամ հուզապատկերակ («emoticon»):

Դրական գրառման օրինակ

Բացասական գրառման օրինակ

Twitter-ի վերլուծություննները ԱՄՆ նախագահի թեկնածուների վերաբերյալ, ըստ Datameer-ի

Նշում՝ հիմնված է վերջին 30 օրերի ընթացքում թվով 5465 օգտատերերի կողմից ավելացված թվով 11283 գրառումների հիման վրա:
Նշում՝ տրանադրության աստիճանը չափվում է դրական բառերի և ընդհանուր թվով բառերի հարաբերակցությամբ (օրինակ՝ 100 տոկոսը կլինի ամենադրականը):

Բայց, մեկ վայրկյան, իսկ ի՞նչպես ներգրավել նաև այն մարդկանց, ովքեր ոչ մի գրառում չունեն նախագահի թեկնածուների մասին:

Facebook Reactions

2009 թվականին Facebook-ը ներկայացրեց «Like» անվանումով մի կոճակ, որը թույլ էր տալիս «հավանել» ընկերների գրառումները, և օգտատերերը շատ հավանեցին այն:

Նկարը՝ vocativ.com

2016 թվականի փետրվարի 24-ին Facebook-ը սկիզբ դրեց մեկ այն «նորամուծության» («Reactions»), ինչն օգտատերերին թույլ է տալիս, միայն «հավանելու» փոխարեն, ավելի հստակ ցույց տալ տվյալ գրառման վերաբերյալ նրանց վերաբերմունքը:

Այսպիսով, ի՞նչպես կարելի է օգտագործել այս հնարավորությունը՝ պարզելու համար, թե այլ մարդիկ ինչ կարծիք ունեն ԱՄՆ նախագահի թեկնածուների մասին:

Պատկերացրեք Դուք ատում եք Դոնալդ Թրամփին և համացանցում եք տեղադրում նրա մասին որևէ բացասական գրառում: Կարելի է արդյո՞ք գուշակել, թե ինչ են Ձեր ընկերները մտածում Դոնալդ Թրամփի մասին՝ հիմք ընդունելով նշված գրառման նկատմամբ նրանց հավանությունը («like») կամ ցանկացած այլ վերաբերմունք («reactions»): Եթե կարծում եք այո, ապա Դուք միանշանակ ճիշտ եք:

Նկարը՝ vocativ.com

Արդեն հեշտությամբ կարելի է լսարանի մասին հավաքագրել այնպիսի «կարևոր» տեղեկություն, ինչպիսիք են՝ սեռը, տարիքը, գտնվելու վայրն ու հետաքրքրությունները: Այսքանը:

Հղումներ

Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: