«Սև» ուրբաթ իջավ Amazon–ի «գլխին»

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

«Սև ուրբաթ» միջոցառումից հաշված օրեր առաջ անձնական տվյալների մեծամաշտաբ արտահոսք է նկատվել աշխարհի խոշորագույն առցանց խանութում՝ Amazon.com-ում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Առցանց անվտանգ գնումներ կատարելու լավագույն փորձը

Amazon.com օնլայն խանութում նկատված տեխնիկական (ծրագրային) սխալի պատճառով հասանելի են դարձել մեծ թվով օգտատերերի անուններ և էլեկտրոնային փոստի հասցեներ:

Մենք արդեն վերացրել ենք խնդիրն ու տեղեկացրել միջադեպից տուժած հաճախորդներին:


We have fixed the issue and informed customers who may have been impacted.


— նշել է Amazon ընկերության մամուլի խոսնակը:

Էլոկտրոնային կոմերցիայի «հսկան» վստահեցնում է, որ ընկերությունն արդեն համապատասխան միջոցներ է կիրառել նշված միջադեպի արդյունքում տուժած հաճախորդներին տեղեկացնելու և խնդիրը խորապես ուսումնասիրելու նպատակներով: Սակայն ընկերությունը չի շտապում հրապարակել թե 300 միլիոն օգտատերերից քանիսն են տուժել միջադեպի արդյունքում, և նշված անձնական տվյալներից բացի այլ ինչ տեղեկատվություն է հասանելի դարձել կողմնակի անձանց:

Ողջույն,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր վեբկայքի տեխնիկական խնդիրների պատճառով ձեր էլ. փոստի հասցեն հասանելի է դարձել հանրության համար: Խնդիրն արդեն վերացված է: Այս խնդիրը ձեր կողմից կատարված գործողությունների հետ որևէ կապ չունի, և չկա ձեր գաղտնաբառը փոխելու կամ որևէ այլ գործողություն կատարելու անհրաժեշտություն:

Հարգանքներով`

Հաճախորդների սպասարկում


Hello,

We're contacting you to let you know that our website inadvertently disclosed your email address due to a technical error. The issue has been fixed. This is not a result of anything you have done, and there is no need for you to change your password or take any other action.

Sincerely,

Customer Service


— նշված է ընկերության էլեկտրոնային հաղորդագրությունում:

Այս միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ հաճախորդների անձնական տվյալների հավաքագրման ու պահպանման բարդ գործընթացների ժամանակ թույլ տված նույնիսկ ամենափոքր տեխնիկական սխալները կարող են մեծ վնաս հասցնել ձեր բիզնեսի հեղինակությանը, անձնական տվյալների կողոպուտի և սպառողների վստահության անկման պատճառ դառնալ:

Հղումներ

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: